▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունն այժմ ուսումնասիրում է ածականներից ֆինանսապես օգտվելու հարցը

 

«Ընկերնե´ր, որևէ երկրի հզորության չափանիշը իր ֆինանսներն են, որոնք սերտ կապված են ժողովուրդի հաջող կերպով տուրքադրելու հետ: Ինչպես կովին չի կարելի մեկ պտուկեն կթել, մնացյալը թողնել, այնպես ալ չի կարելի տուրքադրման որևէ օբյեկտ անտեսել` այդ այտուցներ ու խանգարումներ առաջ կբերե ժողովրդական ստինքին մեջ:
Քաշել, ծծել ժողովրդական բոլոր ռեսուրսները. ահա այս է եղած մեզ ղեկավարող սկզբունքը (հավանություններ աջեն և ձախեն), որն անհողդողդ կիրառել է մեր կառավարությունը: Առաջներ մեր տուրքերու զգալի մասը կհավաքվեր «գլխահարկեն»: Հետագային պարզվեցավ, որ գլխահարկը չի արդարացներ իրեն, վասնզի «գլուխ» գոյականը չունե իր հոմանիշներն ու համանիշները: Պետք էր հարկադրել մարդկանց այն զգայարանքներն ու մարմնի մասերը, որք ունեին համանիշներ:
Պետություն երեք անգամ ավելի կօգտվեր եթե հարկը ժողովրդին կռնակին վրա դրվեր, ինչու որ կռնակն ունի «կռնակ», «քամակ» ու «մեջք» համանիշները: Եթե խորհրդային իշխանությունը գոյություն ունենար նախապատմական այն դարում, որ ըստ Դարվինի մարդիկ պոչ ունեին, մեր պետությունը կրկնակի կօգտվեր` տուրք մը «պոչին» վրա դնելով, տուրք մըն ալ` «ագիին»: Բայց հոգ չէ, եթե այդ շրջանն անցած ըլլալով, ժողովրդյան պոչն ազատվեցավ ֆին.մասի ձեռքեն, ատոր փոխարեն ներկա մարդկությունն ունի «փոր» ու «ստամոքս», որոնք կրնան լցնել «պոչին» թողած բացը: Թող ըլլա, որ այդ ստամոքսները դատարկ ըլլան:
Մեր կառավարությունը այժմ կուսումնասիրե ածականներե ֆինանսապես օգտվելու հարցը: «Չարը» շիտակ է, ածական է, բայց «չարությունը» գոյական է: Երևակայեք մեր այս չարությամբ լեցուն երկրին մեջ, որպեսզի՜ ֆինանսական էֆեկտ կրնա ստացվել այս վերացական գոյականեն: Բայց, ընկերնե´ր, գոյականն ու ածականը ոչինչ են, եթե օգնության չհասնե բայը` գործողությունը: Այս զույգ մասունքբանիներն առանց բայի նույն է, ինչ վագոններն առանց շոգեքարշի: Պետք է վերափոխել ողջ խոնարհման սիստեմը ու վերցնելով միայն «տալ» բայը, խոնարհել այսպես: Սահմանադրական ներկա` տո´ւր, տո´ւր, տո´ւր, հոգնակի` տվե´ք, տվե´ք, տվե´ք: Ապառնի` պիտի տա´ս, պիտի տա´ս, պիտի տա´ս: Հոգնակի` պիտի տա´ք, պիտի տա´ք, պիտի տա´ք: Ընդունելություն ներկա` տալու ես, անցյալ` տալու էիր: Ի՞նչ նշանակություն ունին մեզի համար լեզվաբանական դոկտրինաները` մենք պրոլետարական հեղափոխություն կկառուցենք: Մենք լեզվի պետք չունինք, դրամի պետք ունինք: «Լեզուն տրված է ոչ թե մարդոց միտքը հայտնելու, այլ ընդհակառակը թագցնելու և կեղծելու համար». ըսեր է Հակոբ Պարոնյանը: Ուրեմն թող կորչի այդ լեզուն:
Հարկ տալը պիտի ըլլա երկու ձեռքով. այդ նպատակին հասնելու համար մեր դպրոցներում պիտի մարմնամարզությունն այն ձևով ընթանա, որ աջ ու ձախ ձեռքերը հավասար հաջողությամբ հարկ տան: Մեկ ձեռքով ստանան` երկու ձեռքով տան: (Ծափ): Մեկ ձեռքով ստանան` երեք ձեռքով տան: (Ծափ): Ընկերնե´ր, ոչ մեկ ձեռքով չստանան ու բոլոր ձեռքերովը տան (Բուռն և երկարատև ծափեր)»:
(Կամսար, հատված «Պլենում» պիեսից)

«Ընկերնե´ր, որևէ երկրի հզորության չափանիշը իր ֆինանսներն են, որոնք սերտ կապված են ժողովուրդի հաջող կերպով տուրքադրելու հետ: Ինչպես կովին չի կարելի մեկ պտուկեն կթել, մնացյալը թողնել, այնպես ալ չի կարելի տուրքադրման որևէ օբյեկտ անտեսել` այդ այտուցներ ու խանգարումներ առաջ կբերե ժողովրդական ստինքին մեջ:Քաշել, ծծել ժողովրդական բոլոր ռեսուրսները. ահա այս է եղած մեզ ղեկավարող սկզբունքը (հավանություններ աջեն և ձախեն), որն անհողդողդ կիրառել է մեր կառավարությունը: Առաջներ մեր տուրքերու զգալի մասը կհավաքվեր «գլխահարկեն»: Հետագային պարզվեցավ, որ գլխահարկը չի արդարացներ իրեն, վասնզի «գլուխ» գոյականը չունե իր հոմանիշներն ու համանիշները: Պետք էր հարկադրել մարդկանց այն զգայարանքներն ու մարմնի մասերը, որք ունեին համանիշներ:Պետություն երեք անգամ ավելի կօգտվեր եթե հարկը ժողովրդին կռնակին վրա դրվեր, ինչու որ կռնակն ունի «կռնակ», «քամակ» ու «մեջք» համանիշները: Եթե խորհրդային իշխանությունը գոյություն ունենար նախապատմական այն դարում, որ ըստ Դարվինի մարդիկ պոչ ունեին, մեր պետությունը կրկնակի կօգտվեր` տուրք մը «պոչին» վրա դնելով, տուրք մըն ալ` «ագիին»: Բայց հոգ չէ, եթե այդ շրջանն անցած ըլլալով, ժողովրդյան պոչն ազատվեցավ ֆին.մասի ձեռքեն, ատոր փոխարեն ներկա մարդկությունն ունի «փոր» ու «ստամոքս», որոնք կրնան լցնել «պոչին» թողած բացը: Թող ըլլա, որ այդ ստամոքսները դատարկ ըլլան:

Մեր կառավարությունը այժմ կուսումնասիրե ածականներե ֆինանսապես օգտվելու հարցը: «Չարը» շիտակ է, ածական է, բայց «չարությունը» գոյական է: Երևակայեք մեր այս չարությամբ լեցուն երկրին մեջ, որպեսզի՜ ֆինանսական էֆեկտ կրնա ստացվել այս վերացական գոյականեն: Բայց, ընկերնե´ր, գոյականն ու ածականը ոչինչ են, եթե օգնության չհասնե բայը` գործողությունը: Այս զույգ մասունքբանիներն առանց բայի նույն է, ինչ վագոններն առանց շոգեքարշի: Պետք է վերափոխել ողջ խոնարհման սիստեմը ու վերցնելով միայն «տալ» բայը, խոնարհել այսպես: Սահմանադրական ներկա` տո´ւր, տո´ւր, տո´ւր, հոգնակի` տվե´ք, տվե´ք, տվե´ք: Ապառնի` պիտի տա´ս, պիտի տա´ս, պիտի տա´ս: Հոգնակի` պիտի տա´ք, պիտի տա´ք, պիտի տա´ք: Ընդունելություն ներկա` տալու ես, անցյալ` տալու էիր: Ի՞նչ նշանակություն ունին մեզի համար լեզվաբանական դոկտրինաները` մենք պրոլետարական հեղափոխություն կկառուցենք: Մենք լեզվի պետք չունինք, դրամի պետք ունինք: «Լեզուն տրված է ոչ թե մարդոց միտքը հայտնելու, այլ ընդհակառակը թագցնելու և կեղծելու համար». ըսեր է Հակոբ Պարոնյանը: Ուրեմն թող կորչի այդ լեզուն: Հարկ տալը պիտի ըլլա երկու ձեռքով. այդ նպատակին հասնելու համար մեր դպրոցներում պիտի մարմնամարզությունն այն ձևով ընթանա, որ աջ ու ձախ ձեռքերը հավասար հաջողությամբ հարկ տան: Մեկ ձեռքով ստանան` երկու ձեռքով տան: (Ծափ): Մեկ ձեռքով ստանան` երեք ձեռքով տան: (Ծափ): Ընկերնե´ր, ոչ մեկ ձեռքով չստանան ու բոլոր ձեռքերովը տան (Բուռն և երկարատև ծափեր)»:

(Լեռ Կամսար, հատված «Պլենում» պիեսից)

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին