▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրային պատերազմներ. Ինչո՞ւ և ինչպե՞ս է ջուր խմելը վտանգավոր

 

Բժիշկները բոլորին, ովքեր հատուկ խնդիրներ ու հակացուցումներ չունեն, խորհուրդ են տալիս շատ ջուր և հեղուկ օգտագործել: Սակայն այլ կարծիք ունի պրոֆեսոր Մարկ Ուիթլին: Նրա խոսքով, շատ ջուր խմելը վտանգավոր է երիկամների համար. այն կարող է երիկամների աշխատանքի շեղումներ առաջացնել, ինչպես նաև չափից շատ քրտնարտադրություն՝ ինչը ի վերջո հագեցնում է հիպեգիդրոզայի: Պրոֆեսորը նշում է, որ իր 25 տարվա պրակտիկայի ընթացքում բազմաթիվ են եղել այն հիվանդները, որոնց մոտ հիպերհիդրոզան առաջացել է չափից շատ ջուր օգտագործելու հետևանքով: «Երբ հեղուկը չափից շատ է երիկամների աշխատանքը ծանրաբեռնվում է: Քրտարտադրությունը բնականաբար շատանում է, շատ ջուր խմելու հետևանքով: Այդ պատճառով ջուր անհրաժեշտ է խմել միայն ծարավ լինելու դեպքում: Հակառակ պարագայում հիպերհիդրոզան կարող է դառնալ ձեր առօրյայի մի մասը»,-ասում է պրոֆեսորը:Ավելին, պրոֆեսոր Ութլիի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ջրի չափից շատ գործածման դեպքում, բացի երիկամների աշխատանքի շեղումներից ու հիպերհիդրոզայից կարող է առաջանալ նաև հիպոնատրեմիա՝ երբ օրգանիզմում աղերի քանակը նվազում է մինչև կրիտիկական աստիճանի, ինչի արդյունքում առաջանում են ուղեղի այտուցներ:Չափից շատ ջուր օգտագործելու արդյունքում վերջին 2 տարվա ընթացքում 2 մահվան դեպք է գրանցվել: Մեկը պատանի ֆուտբոլիստ էր, ով 7.5 լիտր ջուր էր խմել և գրեթե նույնքան հյութեր: Պարապմունքից հետո տանը նա ուշաթափվել էր, դողերոցք էր սկսել ոտքերում, որից հետո նա մահացել էր հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Սրա պատճառը, ըստ մասնագետների, նատրիումի քանակի կրիտիկական նվազումն է եղել. չափից շատ ջրի գործածման հետևանքով, օրգանիզմը կորցնում է այն չեզոքացնելու կարողությունը:
Մեկ այլ հետազոտություն, որ իրականացվել է Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանում նշում է, որ ջուր խմելու առավելությունների մասին հայտարարությունները չափազանցված են:
Պրոֆեսոր Մարգարեթ ՄաքՔարթնին իր ուսումնասիրություններում նշում է, որ նորմայից շատ ջուր օգտագործելու դեպքում, մարդու կենտրոնանալու կարողությունը նվազում է, և առաջանում են քնի խանգարումներ:
«Ջուր արտադրող ու մատակարարող ընկերությունները հետաքրքրված են, որպեսզի մարդիկ շատ ջուր խմեն, սակայն իրականում նրանք չեն տեղեկացնում հանրությանը, որը շշալցված ջրերում բազմաթիվ քիմիական միացություններ են ավելացվում: Նույնը կատարվում է նաև ծորակի ջրի հետ՝ հայտնի է, որ այնտեղ քլորի մեծ քանակություն կա»,-ասում է պրոֆեսոր ՄաքՔարթնին:
Հայտնի է նաև, որ ջրի և հեղուկի օգտագործումը օգնում է օրգանիզմին նիհարել, քանի որ, ըստ որոշ ուսումնասիրությունների, այն  «փակում է ախորժակը»: Սակայն նյութափոխանակության ամերիկացի մասնագետ Սթենլի Գոլդֆաբի կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դա որևէ ուղղակի կապ չունի նիհարելու ու ճարպերից ազատվելու հետ: Ավելին, այն նպաստում է, որ մարդը ավելի շատ ուտի:
«Երբ մարդը ջուր է օգտագործում ստամոքսը ժամանակավորապես լցվում է և գուցե, որոշակիորեն ցանկություն չառաջանա որևէ բան ուտել, սակայն դա զուտ մեխանիկական երևույթ է: Ջրի չեզոքացումից հետո, հակառակ պրոցեսն է ընթանում մարդը իրեն կրկնակի սոված է զգում և ավելի շատ է ուտում»-,վստահեցնում է Գոլդֆաբը:
Ոչ ծայրահեղական դիրքորոշման մասնագետները, այնուամենայնիվ, ընդգծում են, որ օրգանիզմին օրը հարկավոր է մոտ 2 լիտր ջուր: Դրան գումարվում է սննդի միջոցով մոտ 500մլգ հեղուկը և գրեթե նույնքան թեյի ու սուրճի գործածման արդյունքում: Ոսկե միջինի կողմնակիցները նշում են, որ հավասարապես վտանգավոր է, թե չափից շատ ջրի գործածումը և թե քիչ ջուր խմելը: Երկուսի դեպքում էլ կարող են առողջական, երբեմն էլ ճակատագրական խնդիրներ առաջանալ:

Բժիշկները բոլորին, ովքեր հատուկ խնդիրներ ու հակացուցումներ չունեն, խորհուրդ են տալիս շատ ջուր և հեղուկ օգտագործել: Սակայն այլ կարծիք ունի պրոֆեսոր Մարկ Ուիթլին: Նրա խոսքով, շատ ջուր խմելը վտանգավոր է երիկամների համար. այն կարող է երիկամների աշխատանքի շեղումներ առաջացնել, ինչպես նաև չափից շատ քրտնարտադրություն՝ ինչը ի վերջո հագեցնում է հիպեգիդրոզայի: Պրոֆեսորը նշում է, որ իր 25 տարվա պրակտիկայի ընթացքում բազմաթիվ են եղել այն հիվանդները, որոնց մոտ հիպերհիդրոզան առաջացել է չափից շատ ջուր օգտագործելու հետևանքով: «Երբ հեղուկը չափից շատ է երիկամների աշխատանքը ծանրաբեռնվում է: Քրտարտադրությունը բնականաբար շատանում է, շատ ջուր խմելու հետևանքով: Այդ պատճառով ջուր անհրաժեշտ է խմել միայն ծարավ լինելու դեպքում: Հակառակ պարագայում հիպերհիդրոզան կարող է դառնալ ձեր առօրյայի մի մասը»,-ասում է պրոֆեսորը:Ավելին, պրոֆեսոր Ութլիի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ջրի չափից շատ գործածման դեպքում, բացի երիկամների աշխատանքի շեղումներից ու հիպերհիդրոզայից կարող է առաջանալ նաև հիպոնատրեմիա՝ երբ օրգանիզմում աղերի քանակը նվազում է մինչև կրիտիկական աստիճանի, ինչի արդյունքում առաջանում են ուղեղի այտուցներ:Չափից շատ ջուր օգտագործելու արդյունքում վերջին 2 տարվա ընթացքում 2 մահվան դեպք է գրանցվել: Մեկը պատանի ֆուտբոլիստ էր, ով 7.5 լիտր ջուր էր խմել և գրեթե նույնքան հյութեր: Պարապմունքից հետո տանը նա ուշաթափվել էր, դողերոցք էր սկսել ոտքերում, որից հետո նա մահացել էր հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Սրա պատճառը, ըստ մասնագետների, նատրիումի քանակի կրիտիկական նվազումն է եղել. չափից շատ ջրի գործածման հետևանքով, օրգանիզմը կորցնում է այն չեզոքացնելու կարողությունը: Մեկ այլ հետազոտություն, որ իրականացվել է Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանում նշում է, որ ջուր խմելու առավելությունների մասին հայտարարությունները չափազանցված են:

Պրոֆեսոր Մարգարեթ ՄաքՔարթնին իր ուսումնասիրություններում նշում է, որ նորմայից շատ ջուր օգտագործելու դեպքում, մարդու կենտրոնանալու կարողությունը նվազում է, և առաջանում են քնի խանգարումներ:«Ջուր արտադրող ու մատակարարող ընկերությունները հետաքրքրված են, որպեսզի մարդիկ շատ ջուր խմեն, սակայն իրականում նրանք չեն տեղեկացնում հանրությանը, որը շշալցված ջրերում բազմաթիվ քիմիական միացություններ են ավելացվում: Նույնը կատարվում է նաև ծորակի ջրի հետ՝ հայտնի է, որ այնտեղ քլորի մեծ քանակություն կա»,-ասում է պրոֆեսոր ՄաքՔարթնին:Հայտնի է նաև, որ ջրի և հեղուկի օգտագործումը օգնում է օրգանիզմին նիհարել, քանի որ, ըստ որոշ ուսումնասիրությունների, այն  «փակում է ախորժակը»: Սակայն նյութափոխանակության ամերիկացի մասնագետ Սթենլի Գոլդֆաբի կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դա որևէ ուղղակի կապ չունի նիհարելու ու ճարպերից ազատվելու հետ: Ավելին, այն նպաստում է, որ մարդը ավելի շատ ուտի:«Երբ մարդը ջուր է օգտագործում ստամոքսը ժամանակավորապես լցվում է և գուցե, որոշակիորեն ցանկություն չառաջանա որևէ բան ուտել, սակայն դա զուտ մեխանիկական երևույթ է: Ջրի չեզոքացումից հետո, հակառակ պրոցեսն է ընթանում մարդը իրեն կրկնակի սոված է զգում և ավելի շատ է ուտում»-,վստահեցնում է Գոլդֆաբը:Ոչ ծայրահեղական դիրքորոշման մասնագետները, այնուամենայնիվ, ընդգծում են, որ օրգանիզմին օրը հարկավոր է մոտ 2 լիտր ջուր: Դրան գումարվում է սննդի միջոցով մոտ 500մլգ հեղուկը և գրեթե նույնքան թեյի ու սուրճի գործածման արդյունքում: Ոսկե միջինի կողմնակիցները նշում են, որ հավասարապես վտանգավոր է, թե չափից շատ ջրի գործածումը և թե քիչ ջուր խմելը: Երկուսի դեպքում էլ կարող են առողջական, երբեմն էլ ճակատագրական խնդիրներ առաջանալ:

 

aroxj.am

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին