▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետությունն ինձի հաց չի տալիս ու ապրում եմ որպես տնային մուրացկան

 

Աչքս բացի այսօր անկողնուս մէջ այնքան մեղկ, այնքան թույլ, որ պառկած դեռ երկար պիտի դատեմ՝ մեռա՞ծ եմ, թէ՞ կենդանի։
Ուրիշ անգամ աչքս բանալիս, առաջին գործս քանի մը կոմունիստ սպաննելն էր ու քանի մը հազար Լենինի-Ստալինի արձաններ խորտակելը։ Երևակայեցէք, այսօր այնքա՜ն թույլ եմ, որ կներեմ իրենց գործած բոլոր հանցանքները։ Այդ կնշանակէ, թէ մեռած եմ արդէն։
Ենթադրենք վճռեցի, թէ դիակ մըն եմ։ Ո՞վ կհոգա թաղմանս ծխսեր։ Ես ա՞յն մարդն եմ, որ երթամ մէկի մը խնդրեմ, թէ ինձի թաղեցէք։ Ուրիշի միննէթով չապրող մը կրնա՞ միննէթով մեռնել և հավիտյան երախտապարտ մնալ։ Ու ահա հոս է, որ ինքզինքս մենակ կզգամ այս օտար աշխարհում։
Նյութականէն զատ բազմաթիվ պատճառներ ունեմ բարոյապէս մեռած ըլլալու։
Երեխաներս, երբ ճաշի նստեն՝ չեմ վախնար, բան մը կուտեն։ Իմ վախը կբռնի ճաշէն վերջն, երբ նոր այս ու այն կողմ ինկած բան մը կփնտռեն ուտելու։ Ճշմարիտ է, ճաշէն առաջվա անոթությունն սոսկալի է, բայց ատկէ ավելի սոսկալին հետճաշյա անոթությունն է։
Կինս։ Կրնա՞մ անկէ ապրելու հույսեր ակնկալել։ Բնա՛վ։ Կինս իմ կյանքի «երջանիկ» շրջաններին իսկ միշտ բան մը գտավ դժբախտ ըլլալու համար։ Կինս խենթացե՞ր է սա ծով թշվառության մէջ բախտավոր ըլլալու․․․
Ու այս առովոտ թէև աչքս կբանամ էապես մեռած, բայց իներցիայով վեր կելնեմ, անկողինս կշտկեմ, կլվացվեմ, կսանրվեմ ու կնստեմ նախաճաշի սեղանին, ուր երեկ երեխաներուս առջև 500-ական գրամ, կնոջս 250 գրամ, իսկ իմ առջև ոչ մէկ գրամ սև հաց կար դրված։
Պետությունն ինձի հաց չի տար ու ես կապրեմ որպէս․․․ տնային մուրացկան։
Լեռ Կամսար, 1947թ․, "Չապրած օրեր", անտիպ

Աչքս բացի այսօր անկողնուս մէջ այնքան մեղկ, այնքան թույլ, որ պառկած դեռ երկար պիտի դատեմ՝ մեռա՞ծ եմ, թէ՞ կենդանի։Ուրիշ անգամ աչքս բանալիս, առաջին գործս քանի մը կոմունիստ սպաննելն էր ու քանի մը հազար Լենինի-Ստալինի արձաններ խորտակելը։ Երևակայեցէք, այսօր այնքա՜ն թույլ եմ, որ կներեմ իրենց գործած բոլոր հանցանքները։ Այդ կնշանակէ, թէ մեռած եմ արդէն։Ենթադրենք վճռեցի, թէ դիակ մըն եմ։ Ո՞վ կհոգա թաղմանս ծխսեր։ Ես ա՞յն մարդն եմ, որ երթամ մէկի մը խնդրեմ, թէ ինձի թաղեցէք։ Ուրիշի միննէթով չապրող մը կրնա՞ միննէթով մեռնել և հավիտյան երախտապարտ մնալ։ Ու ահա հոս է, որ ինքզինքս մենակ կզգամ այս օտար աշխարհում։Նյութականէն զատ բազմաթիվ պատճառներ ունեմ բարոյապէս մեռած ըլլալու։Երեխաներս, երբ ճաշի նստեն՝ չեմ վախնար, բան մը կուտեն։ Իմ վախը կբռնի ճաշէն վերջն, երբ նոր այս ու այն կողմ ինկած բան մը կփնտռեն ուտելու։ Ճշմարիտ է, ճաշէն առաջվա անոթությունն սոսկալի է, բայց ատկէ ավելի սոսկալին հետճաշյա անոթությունն է։Կինս։ Կրնա՞մ անկէ ապրելու հույսեր ակնկալել։ Բնա՛վ։ Կինս իմ կյանքի «երջանիկ» շրջաններին իսկ միշտ բան մը գտավ դժբախտ ըլլալու համար։ Կինս խենթացե՞ր է սա ծով թշվառության մէջ բախտավոր ըլլալու․․․Ու այս առովոտ թէև աչքս կբանամ էապես մեռած, բայց իներցիայով վեր կելնեմ, անկողինս կշտկեմ, կլվացվեմ, կսանրվեմ ու կնստեմ նախաճաշի սեղանին, ուր երեկ երեխաներուս առջև 500-ական գրամ, կնոջս 250 գրամ, իսկ իմ առջև ոչ մէկ գրամ սև հաց կար դրված։Պետությունն ինձի հաց չի տար ու ես կապրեմ որպէս․․․ տնային մուրացկան։

Լեռ Կամսար, 1947թ․, "Չապրած օրեր", անտիպ

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին