▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսնես՝ Հրանուշ Հակոբյանը նույն ձևով ինչի՞ մուննաթ չի գալիս իր նախկին ու ներկա շեֆերի վրա

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի երեկվա մուննաթախառն կոչը սփյուռքահայերին, թե բարի եղեք, 1000-ական դոլար դրեք հայկական բանկերում, ոչ թե պահի տակ արված կիքս էր, այլ Սփյուռքի նախարարության պաշտոնական կարգախոսներից մեկը։ Ու ընդհանրապես, երբ նայում ես կարգախոսները, ոնց որ փող մուրալու նախարարություն լինի։ 

Հետաքրքիր է՝ տեսնես՝ Հրանուշ Հակոբյանը նույն ձևով ինչի՞ մուննաթ չի գալիս իր նախկին ու ներկա շեֆերի, իր կուսակիցների ու թիմակիցների վրա, որ փողերը պահում են ոչ թե հայկական բանկերում, այլ արտասահմաններում։ Խոսքը մի քանի հարյուրավոր (եթե ոչ միլիարդավոր դոլարների մասին է)։

Ու մի բան էլ։ Սփյուռքի նախարարությունը 2008 թվականից կա՝ արդեն 7 տարի։ Մի հատ հաշվեք՝ քանի՞ տասնյակ միլիոն դոլար է այս ընթացքում հատկացվել այս նախարարությանը, ու ի՞նչ օգուտ ենք տեսել դրա գործունեությունից։

Բաբկեն Թունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին