▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ կեղծ լուր է տարածվել, համայաձայն որի Իսլամական պետությունը Մոսուլում սպանել է 600 եզդի գերիների

Երեկ կեղծ լուր տարածվեց , համայաձայն որի Իսլամական պետությունը Մոսուլում սպանել է 600 եզդի գերիների:
Հատկանշական է այն փաստը , որ լուրի սկզբնաղբյուրը Իրաքյան Քուրդիստանում ապաստան գտած Մոսուլի նահանգապետի ֆեյսբուքյան դիմագիրն էր :Հետո ակտիվ կերպով հղում տալով քրդական aranews լրատվական կայքին սկսեցին տարածել նաեւ մյուս քրդական լրատվականները , կարծես թե «լեգիտիմացնելով» փաստը:
Չնայած , որ 600 հոգու սպանության մասին լուրն արդեն հերքվել է ,քրդական rudaw կայքը շարունակում է հավաստի ինֆորմացիայի սակավության պայմաններում տղտոր ջրում ձուկ որսալ:
Այս դեզինֆոյի օրինակը ցույց տվեց , որ եզդիների ցեղասպանության մեջ իրենց դերակատարությունն ունեցած Իրաքյան Քուրդիստանը այս անգամ էլ փորձում է իր մեդիա ռեսուրսներով կրկին «ցեղասպանել» եզդիներին ՝ անմեղ եզդիների արյան հաշվին արևմուտքից զենք եւ օժանդակություն ձեռք բերելու համար:

Սաշիկ Սուլթանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին