▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական մանևրի ժամանակաշրջանը

Ժիրայր Սեֆիլյանի ձեռբակալությունը մեծ դժգոհությունների ու քննարկումների առիթ էր դարձել: Միանշանակ, ազատամարտիկի, քաղաքական գործչի կալանավորման փաստը այդպես էլ պետք է ընդունվեր հանրության կողմից, սակայն պետք է անենք մի կարևոր նկատառում:

ՀՀ անկախության տարիներին, բավականին շատ են եղել կառույցներ ու անհատ գոծիչներ, ովքեր հասարակության մեջ ներարկել են իշխանափոխություն իրականացնելու իրենց ծրագիրը, սակայն գործընթացի կեսից հասկացել են, որ ինչ որ մի բան և ինչ որ մի տեղ կիսատ էին ծրագրել: Սա թերևս ապացույցն է եղել այն բանի, որ երկրում հեղաշրջում իրականացնելը, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավ չէ և բավականին բարդ գործընթաց է իրենից ներկայացնում:

Ինչու՞ սա ասացի: Մտովի 2, 3 ամիս ետ գնանք և հիշենք, թե ինչ էին հայտարարում «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդմաները: Բնականաբար հիմքում դրված էր ռադիկալ գործուղություններ, ծայրահեղ գաղափարներ, իսկ նպատակը` իրականացնել հեղափոխություն:
Այդ օրերին քաղաքական քննարկումների կիզակետում հայտնված Հիմնադիր խորհրդարանի ծրագիրը տարբեր ձևով էր քննարկվում: Բացի այն որ անզեն աչքով էլ երևում էր, որ նրանց ծրագիրը չի կարող կյանքի կոչվել, այնուամենայնիվ քաղաքական տարբեր շրջանակներում էլ պնդում էին, որ Սեֆիլյանը չի կարող այն իրականացնել:

Մեծ հաշվով, Սեֆիլյանի ձեռբակալությունը նրանց մանևրելու հնարավորություն կտա: Հաշվի առնելով Հիմնադիր խորհրդարանի քաղաքական և մարդկային ռեսուրսները, վստահ կարող ենք ասել որ ապրիլի 24-ին նրանք չէին կարողանալու իշխանափոխություն իրականացնել: Ուստի այս պայմաններում Սեֆիլյանը կիջեցներ իր, ոչ այնքան բարձր քաղաքական կշիռը, քանի որ փորձը ցույց է տվել` հանրությունը բավականին խիստ է գնահատում նման դեպքերը:
Այս պարագայում, Ժիրայրն ու իր թիմը մանևրելու հնարավորություն ունեն: Նրանք կարող են այս շրջանը օգտագործել նոր ծրագրեր և որ ամենակարևորն է նոր կարգախոս մտածելու համար. «100 ամյակն առանց ռեժիմի»-ն այլևս արդիական չէ:

Արման Ղարիբյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին