▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են հարստացված ալյուրը պարտադրում մարդկանց.ԱՆ հանրային առողջության բաժնի պետի պարզաբանումը

«Միկրոէլեմենտների բացակայությունը խիստ բացասաբար է անդրադառնում բնակչության առողջության վրա: Մենք ունենք 24 տոկոս անեմիայի տարածվածություն: Ալյուրի հարստացումը մի  նպատակ է հետապնդում՝ բարելավել բնակչության առողջությունը: Կան երկրներ, որոնք տասնամյակներ շարունակ կիրառում են այդ փորձը և ունեն դրական արձագանք»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մայրական ու վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանը նկատեց, թե  ալյուրի հարստացմանը դեմ խոսողներն ասում են, թե շատ երկրներ ընդունել են որոշումը, սակայն տարիների ընթացքում հրաժարվել են կիրառել: «Դա բացարձակ հերյուրանք և սուտ է: Այլ բան է, որ համապատասխան հնարավորություններ չունի, որ լայնորեն կիրառի այն: Ռուսաստանի օրինակն են հաճախ բերում: Ռուսաստանը շատ մեծ պետություն է, կան հազարավոր ընկերություններ, որոնք ալյուր են արտադրում, դրա համար փորձում են աստիճանաբար իրականացնել: Այն երկիրը, որը մասսայական հարստացում չի իրականացնում, պարզապես դրա կարիքը չունի: Առաջին հերթին այն իրականացվում է կամավոր ձևով, արդյունաբերության կամ արտադրության շահերից ելնող ծրագրերով, երբ որ հանրությունն է շահագրգիռ: Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա երկաթի անբավարարությունը չի գերազանցում այն շեմը, որը կարող է հայտարարվել հանրային առողջապահության խնդիր»:

Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետի խոսքով՝ վիտամինահանքանյութային անբավարարությունը զարգանում է աստիճանաբար.

«Վերջին 15 տարիների ընթացքում ՀՀ-ում դժբախտաբար սննդակարգերում բարելավումները չեն խոսում դեֆիցիտի վերացման մասին: Ձեր նշած Եվրոպական պետություններում մարդիկ ի վիճակի են բարելավել իրենց սննդակարգը, որովհետև նրանք կարող են օգտագործել մեծ քանակությմաբ կենդանական սնունդ.միս, ձուկ, թռչնամիս, կաթնամթերք, բայց, ամեն դեպքում ժամանակակից սննդային արդյունաբերությունը չի ապահովում մարդկանց անհրաժեշտ վիտամինները»:

Հարցին, թե ինչո՞ւ եք պարտադրում մարդկանց և չեք թողնում ընտրելու հնարավորություն, Հրայր Ասլանյանը պատասխանեց, որ մարդկանց ցանկանում են բերել իրազեկված, ոչ թե կույր ընտրության:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին