▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես քաշ հավաքել

Ոչ բոլոր կանայք ու աղջիկներն են բողոքում ավելնորդ քաշից, կան աղջիկներ ու կանայք, որոնց համար խնդիրը ոչ թե ավել քաշն է, այլ քաշի պակասը: Նիհար լինելը որոշակի փուլում արդեն տգեղ է, մանավանդ, երբ հասնում է դիստրոֆիայի աստիճանի: Չափից ավելի նիհար կինը կամ տղամարդը համարվում են արդեն բժկության ուսումնասիրության օբյեկտ: Այդ հիվանդությունը կոչվում է անորեկսիա և ազդում է ոչ միայն արտաքին տեսքի, այլ նաև ներքին օրգանների աշխատանքի վրա: Այս դեպքում տեսքն ու կազմվածքը դժվար է անվանել գեղեցիկ: Եթե անորեկսիայի դեպքում կինը կամ տղամարդը ստիպված են դիմել բժշկի ու լուրջ բուժում ստանալ, ապա դա պարտադիր չէ, այն դեպքում, երբ ուղղակի ուզում եք ՛՛լցվել՛՛:

Ինչպես է ցածր քաշը ազդում առողջության վրա

Ցածր քաշի դեպքում ճնշումը ընկնում է, ավելի շուտ եք հոգնում: Ցանկացած ծանր աշխատանք արդեն ուժերից վեր է, նույնիսկ մտավոր աշխատանքը: Ցածր քաշի դեպքում կանանց մոտ խախտվում է մենստրուալ ցիկլը և չի բացառվում, որ դա հանգեցնի բեղմնավորման կարողության խանգարմանը: Միջին ու բարձր հասակի կանանց մոտ, որոնc քաշը 45-47 կգ ազդում է ձվարանների զարգացման վրա:
Բացի այդ, եթե կենսակերպն ու սննդակարգը կտրուկ փոփոխությունների չի ենթարկվել, սակայն քաշը կտրուկ նվազում է, դա խոսում է ձեր օրգանիզմում որևէ հիվանդության առկայության մասին: Պարտադիր հարկավոր է դիմել թերապևտի, էնդոկրինոլոգի և մանրակրկիտ  հետազոտման ենթարկվել: Հաճախ դա նշանակում է, որ խնդիրներ կան մարսողական, էնդոկրեն համակարգի հետ: Քաշի կտրուկ նվազման պատճառ կարող են լինել ուռուցքային գոյացությունները: Այդ պատճառով պետք չէ շատ ուրախանալ նիհարությունից, ավելի լավ է ՛՛լցվել՛՛ մի քանի կիլոգրամ և վերականգնել այն քաշը, որն ունեյիք /եթե իհարկե դուք չափից ավելի գեր չէիք/:

Ինչ ու ինչպես ուտել քաշ հավաքելու համար

Որպեսզի անհրաժեշտ կիլոգրամներ հավաքեք, հարկավոր է խթանել ախորժակը: Եթե դուք ստիպեք ձեզ ուտել, ապա այն անհրաժեշտ արդյունք չի տալու: Բացի այդ հարկավոր է վերանայել ձեր օրվա սննդակարգը, այնտեղ ավելացնել կալորիական սննդատեսակները, միաժամանկ չփոխելով այն քանակը, որը ուտում էիք մինչև այդ:

Այս դիետայի միակ առավելությունը այն է, որ այլևս ստիպված չեք լինելու սահմանափակվել սննդի ընտրության հարցում: Կարողեք ուտել  չափավոր յուղոտ ուտելիքներ, հացաբուլկեղեն ու քաղցրեղեն: Սակայն այս ամենը պետք է հավասարաչափ բաշխվի սննդակարգում: Պետք է ուտել հաճախակի՝ օրը  5-6 անգամ ու պահել որոշակի պարբերականություն: Ամեն անգամ պետք է ուտել քիչ քանակությամբ, բայց կալորիաներով հարուստ սնունդ: Յուրաքանչյուր ուտելուց առաջ ցանկալի է, որ խմեք որևէ բնական հյութ, օրինակ` մրգերից կամ բանջարեղենից պատրաստված: Այն խթանում է ձեր ախորժակը և ստամոքսը սկսում է մարսողության համար անհրաժեշտ ստամոքսահյութ արտադրել: Այս դիետայի ընթացքում սոված լինելն արգելված է, հակառակ դեպքում ձեր ջանքերը ջուրը կգնան: Երբ սոված եք օրգանիզմը օգտագործում է այն ճարպերն ու կալորիաները, որոնք մինչև այդ ընդունելեիք, իսկ դա հենց այն է, ինչ պետք է ավելացնի ձեր քաշը:

Ինչ մթերքներ ուտել

Դիետայի ընթացքում շեշտը դրեք ածխաջրով ու սպիտակուցներով հարուստ սնունդների վրա: Սպիտակուցների դեպքում ցանկալի է, որ դրանք լինեն բնական սպիտակուցներ. Ցանկալի է ուտել , ձուկ, միս, հավի միս ու հավկիթ: Թռչունների միսը հատկապես օգտակար է: Այն հեշտ է մարսվում և օգնում է մկանային ծավալի ավելացմանը: Մյուս սննդատեսակը կաթնամթերքն է . հարկավոր է ուտել կաթնաշոռ, կարագ, խմել կաթ բարձր յուղայնությամբ:

Կան նաև հատուկ կոկտելներ. 200 գրամ կաթնաշոռը կարող եք խառնել մեկ մեծ գդալ մեղրի և որևէ մրգի հետ, խառնել այն բլյոնդերի միջոցով ու խմել:

Ածխաջրերով հարուստ սննդից կարող եք հանգիստ ուտել բուլկիներ, հաց, պաստաներ, կարտոֆիլ, քաղցրեղենից` շոկոլադ և կոնֆետներ: Հարկավոր է օրը նվազագույնը 2 լիտր ջուր խմել: Կարող եք խմել նաև թեյ, կաթով սուրճ, կակաո, կաթով ու մեղրով  թեյ:

Aroxj.am

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին