▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաստատվել է «շիգելլա զոնե»` դիզենտերիա հիվանդությունը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող փոքրիկներին:  Նախարարը հետաքրքրվեց երեխաների առողջական վիճակով, զրուցեց բուժանձնակազմի և երեխաների ծնողների հետ:  
Բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը նշեց, որ  այս պահին բուժում  է ստանում 3-6 տարեկան 14 երեխա։ Բոլորի առողջական վիճակում առկա է դրական տեղաշաժ և արդեն դուրս են գրվում:  
Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը ասաց, որ բռնկման  դեպքերի պատճառների մասին ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է ինչպես տարածքային կառավարման և համայնքների ղեկավարներին, այնպես էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը։ 
«Հաստատվել է «շիգելլա զոնե»` դիզենտերիա հիվանդությունը, ինչը վկայում է երկրորդային կենցաղային ախտոտվածության  մասին»,- ասաց Արմեն Մուրադյանը: 
Նախարարն անդրադարձավ նաև մանկապարտեզներում  և դպրոցներում  ՀՀ կառավարության մայիսի 21-ի որոշման մեջ կատարված լրացմանը, որի արդյունքում ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչությունը կկարողանա օրենքով սահմանված կարգով ստուգումներ անցկացնել, ինչը հնարավորություն կտա կանխարգելելու նախկինում արձանագրված դեպքերը: 
Նշենք, որ Արմավիրի մարզում արձանագրված վարակի աղբյուրի պարզաբանման նպատակով ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահաճարակային մի շարք միջոցառումներ, ուսումնասիրվել են Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոնների կազմակերպության սանիտարահիգիենիկ պայմանները, հիվանդներից, մանկապարտեզի անձնակազմից, կոնտակտավորներից, խոհանոցի և խմբասենյակների մի շարք պարագաներից, խմելու ջրից իրականացվել են նմուշառումներ: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ Արմավիրի թիվ 9 և 6 մանկապարտեզներում առկա է տեղային (լոկալ) բռնկում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին