▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գավառական ճաշակ կամ բոշի յուղի պատմությունը

Դուք տեսե՞լ եք Փակ շուկայի մուտքը ինչ վարդածածկ ծառերով են փակել։ Տեսել եք՞ ինչ գավառական «գեղեցկություն» է ստեղծել Փակ շուկայի կործանիչ Լֆիկը։ Ասենք, այդ վարդագույն ծաղկապատ ծառային կամարը իրոք գեղեցիկ կնայվեր, եթե տեղադրվեր հարթ ու խոտածածկ տարածքում ու մի առանձին տեղ կամ` գոնե պարզ ու առանց նախշերի շենքի դիմաց։

Բայց շուկայի ոսկեգույն ու նախշազսրդ դռան դիմաց, աստիճանների գլխին, հենց մուտքի առջև բարձրացող կամարակապ այդ վարդագույն անկապությունը մի անճաշակ ու գավառական տեսարան է ստեղծել։ Դիզայներն էլ՞ այդքան տարրական գիտելիք չունենար, որ գոնե մի խելամիտ խորհուրդ տար։

Սյուզան Սիմոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին