▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեք Հայաստանը վարձով տանք ու գնանք բոլորս. մնացել ենք, որ ի՞նչ անենք

Նայեք ուրեմն. Հայաստանում ապրում է մոտավորապես 2.5 մլն մարդ: Եթե Հայաստանը 25 մլրդ դոլարով վարձով տանք, գնանք ամենքս մեր համար մի կողմի վրա խոպան, ամեն տարի վարձակալողը մեզ մարդա 10 հազար դոլար փող կտա, կողքից էլ կասշխատենք, հավեսով կապրենք ուրիշ երկրում, քաղաքակիրթ, ապահովված:

Թող մի հատ մեծ Մոլ սարքեն Երևանում, տարածաշրջանային մեծ առևտրի կենտրոն, հանքերը մեկ է էլի մենք չենք շահագործում, մեր համար դրանից ոչ մի բան, Էլցանց է, երկաթուղի է, կապ է, ջուր է, մեկ է ոչ մի բանը մերը չի հիմիկվա դրությամբ էլ, բայց զատո այն ժամանակ օրինական մարդ է 10 հազար դոլար կդնենք գրպաններս ու նորմալ կապրենք:

Հա ի՞նչ, մնացել ենք, որ ի՞նչ անենք: Հայրենիք ենք ասում, բայց այդ հայրենիքի ոչ մի բանը մերը չի, բացի սահմաններից ու դրանք արյան գնով պահելուց: Ռուսական մի հատ միջինից փոքր ընկերությունը կարողանում է Հայաստանի քաղաքացուն թալանի, մի հատ ղեկավար չունենք, որ ասի հոպ հլը ապեր էդ ինչ ես անում, անջախ մեշոկի բերանն են պահում, որ լավ լցնեն:

Ուֆ աման եսիմ է... ասա թե էն վերջի ծուխը խի քաշեցի 

Գագիկ Մամուլյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին