▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկաթով ու ֆոլաթթվով հարստացած ալյուրի դեպքում Հայաստանի բնակչությունը մի շարք հիվանդություններ ձեռք կբերի.Մասնագետներ

Հայաստանում ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելու որոշման մասին այսօր խոսեցին գեոֆիզիկ Աշոտ Կարապետյանը և «Մանեբ» բնապահպանության և անվտանգ կենսագործունեության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Դոլորես Ղափանցյանը:

Դոլորես Ղափանցյանը խոսեց ալյուրը երկաթով հարստացնելու դեպքում սպասվող խնդիրների մասին.

«Սա խիստ վտանգավոր է, քանի որ, եթե բջիջը քայքայվեց, նրա պարունակությունն այլևս նորմալ կենսագործունեության չի ենթարկվում: Վաղուց ապացուցված է, որ այնօրգաններում, որտեղ կուտակվեց երկաթը, վտանգավոր է հյուսվածքների և դրանցում կատարվող փոխանակությունների համար: Օրինակ՝ 100 տոկոսով կուտակվելով լյարդում՝ առաջացնում է լյարդի ցիռոզ, կուտակվում է ենթաստամոքսային գեղձում՝ առաջացնելով շաքարային դիաբետ, արյունատար անոթների պատերին եթե կուտակվի՝ կառաջանա սկլերոզ: Վերարտադրության տարիքում գտնվող կանանց մոտ տեղի է ունենում ֆիզիոլոգիական արյունահոսություն: Տղամարդկանց դեպքում էլ, եթե երկաթը կուտակվի հիպոֆիզ գեղձում, առաջանում է հորմոնի անբավարարություն, որը հանգեցնում է անպտղության,  իգական սեռական հատկանիշների զարգացման: Մարդու օրական պահանջը շատ չնչին է, որովհետև մարդու օրգանիզմում երկաթը մոտավորապես 3-5 միլիգրամ է կազմում և ավելցուկը երկաթի, որը մտնում է մարդու օրագանիզմ, արդեն փոխանակության մեջ է մտնում երկաթ փոխադրող սպիտակուցների հետ, օրգանիզմում և բջիջներում սկսում է  կուտակվել նստվածքային երկաթը, որը քայքայում է բջիջների լիպիդային թաղանթները»,-ասաց նա:

Գեոֆիզիկ Աշոտ Կարապետյանն էլ խոսեց իրենց հակափաստարկների վերաբերյալ հնչած կարծիքների մասին.

«Երեկ հանրային խորհրդի նիստում քննարկվեց այս հարցը: Հանրային առողջության բաժնի պետ Ասլանյանը հայտարարեց, որ բուսական երկաթ կարող են միայն կովերը ներծծել, իսկ մարդիկ միայն մսեղենից ստացված երկաթ են ներծծում: Փաստորեն, ըստ 40 տարվա տոքսիկոլոգի, բոլոր բուսակերները վաղուց պիտի երկաթի պակասից մեռած լինեին: Հիմա մեզանից ո՞վ է դիլետանտ»,- հարցրեց նա՝ պնդելով, որ ուզում են նախագիծն առաջ տանել մարդկանց աչքերին թոզ փչելով:

Աշոտ Կարապետյանի խոսքով՝  ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելու օրինագծում գրված է, որ դա կարելի է համարել վերականգնման գործընթաց, այսինքն` ցորենի կորցրած նյութերն են վերադարձնում ալյուրի մեջ:

«Սո՛ւտ է, քանի որ ցորենի մեջ ոչ ֆոլաթթու կա, ոչ էլ երկաթի սուլֆատ, որ իրենք էլ վերադարձնեն ալյուրի մեջ»,-նշեց նա:

Աշոտ Կարապետյանի խոսքով՝ օրինակ Ավստրիայում նման օրինագիծը մերժվել է, քանի որ բնակչության մեծ քանակի համար մեծ ռիսկեր է պարունակում:

«Սա վերաբերում է քաղցկեղով հիվանդներին և նրանց, որոնց մոտ քաղցկեղը նոր է սկսվում»

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին