▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոչ թալանին» համակարգող խմբի անդամը՝ իրենց վախեցնելու մասին

 

«Ոչ թալանին» համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապատեղեկատվություն համարեց այն, թե իրեն վախեցրել են, որ հետ կանգնի շարժումից. «Մտնելով պայքարի մեջ՝ շատ լավ գիտակցել եմ ռիսկերը, և, եթե ես վախեցող մարդ լինեի, չէի մտնի պայքարի մեջ: Ես չեմ անում ինչ-որ բան, որից պետք է վախենամ: Ես պայքարում եմ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ու այստեղ վախենալու որևէ բան չեմ տեսնում»,-ասաց նա:
Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Սոֆյա Հովսեփյանն էլ հավելեց,

«Ոչ թալանին» համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապատեղեկատվություն համարեց այն, թե իրեն և Վաղինակ Շուշանյանին վախեցրել են, որ հետ կանգնեն շարժումից. «Մտնելով պայքարի մեջ՝ շատ լավ գիտակցել եմ ռիսկերը, և, եթե ես վախեցող մարդ լինեի, չէի մտնի պայքարի մեջ: Ես չեմ անում ինչ-որ բան, որից պետք է վախենամ: Ես պայքարում եմ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ու այստեղ վախենալու որևէ բան չեմ տեսնում»,-ասաց նա:

Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Սոֆյա Հովսեփյանն էլ հավելեց.

«Ոչ թե Մաքսիմն ու Վաղինակը վախենալու բան ունեն, այլև մեր ոստիկանությունը, որն ապօրինի գործողություններ կատարեց հունիսի 23-ին: Մենք ամեն ինչ իրականացրել ենք օրենքի շրջանակում»:

Նշենք, որ Վաղինակ Շուշանյանին, մամուլի սրահում էր և քիչ հեռվում կանգնած հետեւում էր ասուլիսին: Ընկերների խոսքով՝ այս օրերին բոլոր հարցերը հիմնականում ուղղվում էին Վաղինակ Շուշանյանին,  ուստի հիմա փորձում են չծանրաբեռնել նրան:

Անի Կարապետյան

 

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին