▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդարացման դատավճիռ՝ ծեծի գործով. Դատարանում հարցաքննվել են 7-8 տարեկան երեխաներ

 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, երեկ կայացրել է արդարացման դատավճիռ:
 
Հանգուցյալ եղբոր կնոջը ծեծելու և նրան դիտավորությամբ թեթև վնասի հատկանիշեր չպարունակող վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրվող 52-ամյա Գառնիկ Յոլչյանը դատարանի դատավճռով անպարտ է ճանաչվել և արդարացվել:
 
Ըստ մեղադրանքի՝ Յոլչյանը 2015թ. հունվարի 1-ին ժամը 19:30-ի սահմաններում Երևանի Արհեստավորների 1 փողոցի, թիվ 15 տանը վիճաբանել է հանգուցյալ եղբոր կնոջ` Լիլիա Վարդանյանի հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս` պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ` աջ դաստակի շրջանների քերծվածքների և ձախ սրունքի շրջանի արյունազեղման ձևով:
 
Գառնիկ Յոլչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 
 
Նշենք, որ վիճաբանության շարժառիթը եղել է կենցաղային: 
 
Գառնիկ Յոլչյանի պաշտպան Անահիտ Եսայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում քրեական գործը որակեց  «արհեստականորեն սարքված»՝ նշելով, որ մեղադրանքի կողմն անգամ դեպքին ականատես 2 վկաներին և իր պաշտպանյալի հանգուցյալ եղբոր ընկերոջը, որոնք հարցաքննվել էին նախաքննության ընթացքում, չեն դատակոչվել:
 
Պաշտպանական կողմի միջնորդությամբ դատաքննության ընթացքում նրանք հրավիրել են և հարցաքննվել:
 
Մասնավորապես՝ դատարան են հրավիրվել «տուժողի» անչափահաս երեխաները՝ 7 և 8 տարեկան, որոնց վկայակոչելով մայրն ասել է, որ նրանց հորեղբայրը իրեն ծեծել է երեխաների ներկայությամբ։ Ըստ պաշտպանի՝ դատարան հրավիրված երեխաների ցուցմունքից ակնհայտ է դարձել, որ «դատարանում նրանց ասելիքը նախապես սովորեցված է եղել», այդուհանդերձ երեխաները դատարանում հայտարարել են, որ սիրում են իրենց հորեղբորը:
 
Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ տուժողին պատճառվել է աջ դաստակի շրջանների քերծվածքների և ձախ սրունքի շրջանի արյունազեղման ձևով վնասվածք, սակայն տուժող կինը իրեն հասցված վնասվածքները նկարագրելիս «գույները խտացրել» է, նկարագրելով այլ վնասվածքներ ևս, որոնք չեն հաստատվել:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, երեկ կայացրել է արդարացման դատավճիռ: Հանգուցյալ եղբոր կնոջը ծեծելու և նրան դիտավորությամբ թեթև վնասի հատկանիշեր չպարունակող վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրվող 52-ամյա Գառնիկ Յոլչյանը դատարանի դատավճռով անպարտ է ճանաչվել և արդարացվել: Ըստ մեղադրանքի՝ Յոլչյանը 2015թ. հունվարի 1-ին ժամը 19:30-ի սահմաններում Երևանի Արհեստավորների 1 փողոցի, թիվ 15 տանը վիճաբանել է հանգուցյալ եղբոր կնոջ` Լիլիա Վարդանյանի հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս` պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ` աջ դաստակի շրջանների քերծվածքների և ձախ սրունքի շրջանի արյունազեղման ձևով: 

Գառնիկ Յոլչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:  Նշենք, որ վիճաբանության շարժառիթը եղել է կենցաղային:  Գառնիկ Յոլչյանի պաշտպան Անահիտ Եսայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում քրեական գործը որակեց  «արհեստականորեն սարքված»՝ նշելով, որ մեղադրանքի կողմն անգամ դեպքին ականատես 2 վկաներին և իր պաշտպանյալի հանգուցյալ եղբոր ընկերոջը, որոնք հարցաքննվել էին նախաքննության ընթացքում, չեն դատակոչվել: Պաշտպանական կողմի միջնորդությամբ դատաքննության ընթացքում նրանք հրավիրել են և հարցաքննվել: 

Մասնավորապես՝ դատարան են հրավիրվել «տուժողի» անչափահաս երեխաները՝ 7 և 8 տարեկան, որոնց վկայակոչելով մայրն ասել է, որ նրանց հորեղբայրը իրեն ծեծել է երեխաների ներկայությամբ։ Ըստ պաշտպանի՝ դատարան հրավիրված երեխաների ցուցմունքից ակնհայտ է դարձել, որ «դատարանում նրանց ասելիքը նախապես սովորեցված է եղել», այդուհանդերձ երեխաները դատարանում հայտարարել են, որ սիրում են իրենց հորեղբորը: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ տուժողին պատճառվել է աջ դաստակի շրջանների քերծվածքների և ձախ սրունքի շրջանի արյունազեղման ձևով վնասվածք, սակայն տուժող կինը իրեն հասցված վնասվածքները նկարագրելիս «գույները խտացրել» է, նկարագրելով այլ վնասվածքներ ևս, որոնք չեն հաստատվել:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին