▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադանայի քաղաքապետը հայ պատգամավորներին թիրախ է դարձրել

ermenihaber-ը գրում է.Ադանայի քաղաքապետ Հյուսեյին Սյոզլուն Twitter միկրոբլոգի իր էջում Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ- TBMM) նորընտիր հայ պատգամավորներին ուղղված գրառում է կատարել: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) ներկայացուցիչ քաղաքապետը, թուրքական «haber.sol.org.tr»-ի ձևակերպմամբ, «թիրախ է դարձրել մեջլիսի հայ պատգամավորներին»:

Սյոզլուն մասնավորապես գրել է. «Մանուկյանի՝ Ադանայում գտնվող  զարմիկը երջանիկ է.  երեք մորաքրոջ երեխաներն էլ անցել են խորհրդարան: Ինչքան էլ հպարտանա՝  քիչ է»:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին տեղի ունեցած Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեջլիսի պատգամավորական մանդատներ էին ստացել ազգությամբ հայ Թուրքիայի երեք քաղաքացիներ:

1. Իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) կողմից որպես պատգամավորի թեկնածու առաջադրված Մարգար Եսայան

2. Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ- CHP) կողմից առաջադրված Սելինա Օզուզուն Դողան

3. Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ - HDP) կողմից առաջադրված Գարո Պայլան:

Ադանայի քաղաքապետ Հյուսեյին Սյոզլուն Twitter միկրոբլոգի իր էջում Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ- TBMM) նորընտիր հայ պատգամավորներին ուղղված գրառում է կատարել: 
Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP)  ներկայացուցիչ քաղաքապետը, թուրքական «haber.sol.org.tr»-ի ձևակերպմամբ, «թիրախ է դարձրել մեջլիսի հայ պատգամավորներին»:
Սյոզլուն մասնավորապես գրել է. «Մանուկյանի՝ Ադանայում գտնվող  զարմիկը երջանիկ է.  երեք մորաքրոջ երեխաներն էլ անցել են խորհրդարան: Ինչքան էլ հպարտանա՝  քիչ է»:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին տեղի ունեցած Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեջլիսի պատգամավորական մանդատներ էին ստացել ազգությամբ հայ Թուրքիայի երեք քաղաքացիներ:
1. Իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) կողմից որպես պատգամավորի թեկնածու առաջադրված Մարգար Եսայան
2. Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ- CHP) կողմից առաջադրված Սելինա Օզուզուն Դողան
3. Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ - HDP) կողմից առաջադրված Գարո Պայլան:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին