▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շենիկ գյուղի 26-ամյա մայրը 6 անչափահաս երեխաների հետ գիշերում է բաց երկնքի տակ. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանի Շենիկ գյուղի բնակիչ 26-ամյա Քրիստինե Քոչոյանը 6 երեխաների հետ տնակի այրվելուց հետո բաց երկնքի տակ չհայտնվելու համար ընկել են դռնեդուռ եւ ժամանակավոր ազգականների տանն են բնակվում:
Հրդեհի պահին երեխաներից 3-ը գտնվել են վագոն տնակում, բարեբախտաբար նրանք դուրս են վազել և չեն վնասվել: Հրդեհի հետևանքով ամբողջությամբ մոխրակույտի է վերածվել նրանց վագոն տնակը որտեղ բնակվում էին 8 հոգով և գույքը:

Երեխաների մայրը՝ Քրիստինեն, չի աշխատում, իսկ ամուսինը՝ 36-ամյա Ղանատ Սլոյանը, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի: Բայց, ոչ աշխատանք ունի, ոչ էլ գումար վերադառնալու համար:

Ընտանիքը ամսական ստանում է 61 000 դրամ նպաստ, որն անգամ կոմունալ վարձերը մուծելուն չի բավարարում: Քրիստինեն իր երեխաների՝ 4-ամյա Միլենայի, 8-ամյա Անգելինայի, 8-ամյա Արփինեի, 10-ամյա Արտյոմի, 9-ամյա Արկադի և 6-ամյա Նվեր Սլոյանների հետ այժմ բնակվում է ամուսնու եղբոր՝ Գագիկի տանը գիտակցելով, որ չեն կարող երկար ապրել ազգականների հույսին:

Շենիկ գյուղի գյուղապետ Կորյուն Մինասյանը խոստացել է, որ ընտանիքին կօգնի գումարով, օգնության խոստում է տվել նաև Արմավիրի մարզպետարանը:

Այժմ ընտանիքը մնացել է անտուն և դիմում է բարեգութ մարդկանց օգնության ձեռք մեկնել իրենց, որ գոնե կարողանան վագոն տնակ ձեռք բերել:

Սրտացավ և բարեգութ մարդիկ կարող են իրենց օգնությունն առաջարկել այս ընտանիքին՝ զանգահարելով 093 84-66-75093 84-66-75 հեռախոսահամարով:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին