▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարժություն` որովայնի ճարպերից ազատվելու, ձիգ ու հարթ փոր ունենալու համար

Մեծ փորը, հիմնականում անառողջ ապրելակերպի ու սննդի հետևանք է: Ավելին մասնագետները նշում են, որ, ըստ հետազոտությունների, մարդկանց մեծ մասը ցանկանում է ունենալ հարթ ու ձիգ փոր, քանի որ դա խոսում է լավ ինքնազգացողության, ֆիզիկական պատրաստվածության և վերարտադրողական ֆունկցիայի առողջության մասին:

Ընդ որում, սա վերաբերում է և կանանց և տղամարդկանց: Մեծ փորի ու ճարպերի առկայությունն իր հերթին խոսում է անառողջ ապրելակերպի մասին: Բացի տեսողական գեղեցկությունից, հարթ ու ձիգ փորը՝ առանց ճարպակալման, իսկապես խոսում է օրգանիզմի առողջության մասին:

Համաձայն ուսումնասիրությունների, ուղղակի կապ կա փորի շրջանում ճարպերի և մետաբոլիզմի խախտման միջև: Մետաբոլիզմի խախտումն իր հերթին հանգեցնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների և կարող է դառնալ դիաբետի պատճառ:Այսպիսով հարթ ու ձիգ փոր ունենալու համար հարկավոր է մարզվել: Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում վիդեովարժություններ, որոնք կատարելու դեպքում որովայնի շրջանում ճարպերը հետզհետե կվերանան, իսկ փորը կդառնա ձիգ ու հարթ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին