▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանրամասներ` Նոր Արեշում տեղի ունեցած սպանությունից. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Այսօր` հուլիսի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: ժամը 13:00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Նոր Արեշ 28 փողոցում իրենց մոտ եղած հրազենով 10-ից ավելի անգամ կրակոցներ են արձակել նշված փողոցի թիվ 18/2 տան մոտ տեղադրած նստարանին նստած 57-ամյա Վաղինակ Ասոյանի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ` վարչության պետ Աշոտ Կարապետյանի, պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` էրեբունու ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի և ծառայության գծով տեղակալ Արմեն Գալստյանի գլխավորությամբ: Այս պահին նշված վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները, ովքեր վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ սպանության վայրում հայտնաբերել և առգրավում են մեծ թվով պարկուճներ և գնդակներ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Արման Աբրահամյանն ու նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը: Սպանության վայրում հայտնաբերվել է Mercedes մակնիշի 03 AV 033 համարանիշի ավտոմեքենա, որը, ըստ տեղեկությունների` պատկանում էր սպանվածին

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին