▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը ոսկե մեդալ նվաճեց

Հարավային Կորեայի Գվանգժու քաղաքում շարունակվում է ամառային 28-րդ ունիվերսիադան:  Այսօր՝ հուլիսի 7-ին տեղի ունեցավ սպորտային մարմնամարզության եզրափակիչ փուլը, որտեղ հանդես էր գալիս Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը (օղակներ): Մեր մարզիկը գերազանց հանդես եկավ և հավաքելով 15.500 միավոր, նվաճեց ունիվերսիադայի չեմպիոնի կոչումը: Թովմասյանն իրենից հետ թողեց Եվրոպայի  չեմպիոններ  ուկրաինացի Իգոր Ռադիվիլովին և Ալեգ Վերնիաևին: Արթուր Թովմասյանի անձնական մարզիչն է ԽՍՍՀՄ  սպորտի վարպետ Կարեն Բաղդասարյանը: Հիեցնենք, որ հուլիսի 4 ից մեկնարկած համաշխարհային մարզական խաղերում սա Հայաստանի դեռևս առաջին մեդալն է: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին