▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայդանի առաջին զոհերից Սերգեյ Նիգոյանի հսկայական դիմանկարը հայտնվել է Կիևում

 

Կիևի «Երկնային հարյուրյակ» կոչվող պուրակում հայտնվել է Մայդանի հերոս՝ հայազգի ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի դիմանկարը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Անդրեյ Կլիմենկոն, փոխանցում է Обозреватель-ը։
 
«Ահա այսպիսի որմնանկար, որի հեղինակն է պորտուգալացի նկարիչ Ալեքսանդր Ֆարտոն։ Դա 2014թ. սկզբին Մայդանի առաջին զոհերից մեկի՝ Սերգեյ Նիգոյանի դիմանկարն է, որը հայտնվել է հանգստյան օրերի ընթացքում շենքի պատին։ Տեխնիկան հետաքրքիր է. այն, ինչ պատի վրա մուգ գույնի է, ծեփից մաքրված հատվածն է»,- ասվում է հաղորդագրությունում։

Обозреватель-ը հղում կատարելով Անդրեյ Կլիմենկոյի ֆեյսբուքյան էջին գրում է, որ Կիևի «Երկնային հարյուրյակ» կոչվող պուրակում հայտնվել է Մայդանի հերոս՝ հայազգի ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի գրաֆիտի դիմանկարը։ Նկարը կարելի է տեսնել Միխայլովսկայա 24-26 հասցեում:

«Ահա այսպիսի որմնանկար, որի հեղինակն է պորտուգալացի նկարիչ Ալեքսանդր Ֆարտոն։ Դա 2014թ. սկզբին Մայդանի առաջին զոհերից մեկի՝ Սերգեյ Նիգոյանի դիմանկարն է, որը հայտնվել է հանգստյան օրերի ընթացքում շենքի պատին։ Տեխնիկան հետաքրքիր է. այն, ինչ պատի վրա մուգ գույնի է, ծեփից մաքրված հատվածն է»,- ասվում է հաղորդագրությունում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին