▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զվարթնոց»–ը չքանդելու համար 10 միլիոն դոլար է անհրաժեշտ

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ (Կոնցեսիոներ) առաջարկած՝ «Զվարթնոց» օդանավակայանի առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագրի շրջանակներում հին ուղևորային համալիրի քանդման հետ կապված հարցը բացասաբար ընդունվեց թե՛ Հայաստանի հանրության և թե՛ ճարտարապետների կողմից: Հարցը իր ենթահանձնաժողովներում քննարկեց Հանրային խորհուրդը՝ ներգրավելով մասնագետների, Հայաստանի ճարտարապետների միության ներկայացուցիչների:

ՀԽ ենթահանձնաժողովները, գնահատելով Կոնցեսիոների ձգտումը՝ մասնակիորեն պահպանել կառույցը, բացասական կարծիք հայտնեցին նոր տարբերակի վերաբերյալ՝ նշելով, որ հին մասնաշենքի ամբողջական պահպանման համար կան չքննարկված տարբերակներ:

«Բոլոր երկրներում կան կառույցներ, որոնք կարևորագույն մասնիկ են համարվում ճարտարապետության մեջ և անտեսել դրանք, այս դեպքում՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, չի կարելի: Պետք է գտնել այնպիսի լուծում, որը կնպաստի կառույցի պահպանմանը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Ճարտարապետների  միության  նախագահ  Մկրտիչ  Մինասյանը:

Նրա խոսքով՝ ճարտարապետներն առաջարկել են լուծման տարբեր ճանապարհներ.

«Մենք հույս ունենք, որ  կոնցեսիոներն անպայման կաշխատի մեր ճարտարապետների հետ:  Նա սկզբում ուզում էր քանդել ամբողջ շենքը, որոշ հանդիպումներից հետո հանգեցին այն եզրակացության, որ կարելի է միայն շենքի միջուկը պահել՝ բարձրադիր մասով՝ աշտարակով, իսկ մենք ասում ենք, որ շենքը կարելի է ամբողջովին պահպանել՝ կատարելով ամրացման մի քանի աշխատանքներ»,-նկատեց Մկրտիչ  Մինասյանը:

Մկրտիչ  Մինասյանի  փոխանցմամբ՝  «Զվարթնոց»–ի ամրակցման  համար անհրաժեշտ է մոտ  10  միլիոն  դոլար։

Անի Կարապետյան

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ (Կոնցեսիոներ) առաջարկած՝ «Զվարթնոց» օդանավակայանի առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագրի շրջանակներում հին ուղևորային համալիրի քանդման հետ կապված հարցը բացասաբար ընդունվեց թե՛ Հայաստանի հանրության և թե՛ ճարտարապետների կողմից:Հարցը իր ենթահանձնաժողովներում քննարկեց Հանրային խորհուրդը՝ ներգրավելով մասնագետների, Հայաստանի ճարտարապետների միության ներկայացուցիչների:
ՀԽ ենթահանձնաժողովները, գնահատելով Կոնցեսիոների ձգտումը՝ մասնակիորեն պահպանել կառույցը, բացասական կարծիք հայտնեցին նոր տարբերակի վերաբերյալ՝ նշելով, որ հին մասնաշենքի ամբողջական պահպանման համար կան չքննարկված տարբերակներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին