▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ամենակոռումպացվածը մնում է դատական համակարգը.azatutyun.am

azatutyun.am-ը գրում է.Հայաստանում կան օրենքներ, որոնք պրակտիկայում այդպես է կիրառություն չեն ստանում, ասում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

«Օրենքի և պրակտիկայի չափողականությունների միջև տարբերություն կա, հաճախ դա ցույց է տալիս իմիտացիան, երբ փորձում են օրենքը ձևական կիրակել, իրապես այդ օրենքը չի աշխատում»,- այսօր Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հոկտանյանը։

Հակակոռուպցիոն կենտրոնը Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում է անցկացրել: 13 համակարգ է ընտրվել՝ սկսած նախագահից վերջացրած լրատվամիջոցներ ու բիզնես: Ըստ զեկույցի արդյունքների՝ Հայաստանի զարգացան թիվ 1 խոչընդոտը կոռուպցիան է:

Ամենակոռումպացվածը մնում է դատական համակարգը չնայած այն հանգամանքին, որ դատավորների աշխատավարձը վերջին տարիներին հասցվել է 500-600 հազար դրամի՝ կաշառակերության մակարդակը մեղմելու համար: Ըստ Հոկտանյանի՝ սրա բացատրությունը մեկն է՝ չկա պատժիչ մեխանիզմ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին