▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծոռը թույլ չի տվել վաճառել մեծանուն պապի տունը.a1plus.am

a1plus.am-ը գրում է. Ջավախքի Կարզախ գյուղը մինչ օրս չուներ հանրահայտ համագյուղացու` գուսան Ջիվանիի տուն-թանգարան: Ամեն տարի այստեղ անցկացվում են Ջիվանիին նվիրված միջոցառումներ, սակայն միայն այս տարի տեղի ունեցավ հանգանականություն` նրա տունը որպես թանգարան ստեղծելու համար: Դեռ 10 տարի առաջ տունը ձեռք էր բերել գուսանի` երեւանաբնակ ծոռը Սպարտակ Բանգոյանը՝ 2000 դոլարով այն գնելով բարեկամուհուց.
«Իմանալուն պես, ես մեքենան նստա ու ոնց որ խելագարված` քշեցի եկա գյուղ: Եկա ասի, այ հորողբոր կին, դու էս ոնց կվաճառես, ում տունը կվաճառես, սա մեր պապի տունն է, սա վաճառելու տուն չէ, ասի»:

Տունն իդեպ ավելի քան 170 տարվա պատմություն ունի եւ պետք է վերանորոգվի.

«Հնությունը մնալու է: Փայտերը առողջ փայտ են, բայց այնտեղ մի քանի սենյակ կա, ամբողջությամբ փտել են, պետք է ամբողջությամբ փայտերը փոխվի», ասում է Սպարտակ Բանգոյանը։

Գուսան Ջիվանու ծոռը պարծենում է նաեւ` ինքը ՌԴ-ում երկաթի գործարան ունի ու գյուղին շատ հարցերում է օգնել, ֆինանսավորել.

«Խաչիկը հաշվել է, մեկը կա, ասում է` 100 հազար դոլար փող ես ծախսել գյուղի, դպրոցականների համար:

«Մուզիկալնիյ ցենտր ենք բերել, մենք տետր-գրիչ ենք բերում, սումկա, հագուստ, փողով եմ օգնում, մի տարի Վերջին զանգին աղջիկներին ոսկե մատանի նվիրեցի», շարունակում է Սաթենիկ Բանգոյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին