▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանր սոցիալական պայմանները միակ պատճառը չեն արտագաղթելու համար

Գնալով համոզվում եմ, որ ծանր սոցիալական պայմանները միակ պատճառը չեն արտագաղթելու համար: Բազմաթիվ ընկերներ ունեմ, ովքեր ունեն Հայաստանում բավականին հաջողությունների հասած ծաղկուն բիզնեսներ, որոնք ձեռք են բերել տքնաջան աշխատանքի ու բացառապես սեփական քրտինքի գնով, սակայն այսօր կանգնել են փակուղային վիճակի առաջ:

Իրենք մեծ հաշվով չունեն ապրելու, ընտանիք պահելու, մի խոսքով հացի խնդիր, սակայն իրենց սեփական առողջության հաշվին, անքուն գիշերների, զօր ու գիշեր իրենց ընտանիքից կտրված լինելու վաստակի մի զգալի մասը տանում է պետությունը: Պետբյուջեն ու սեփական դանայան տակառը լցնելու համար ինչ պետական թալանչի մարմին ասես ուղարկում են բիզնեսների վրա, ինչ որ պատրվակով գումար կորզելու համար... սանիպետկայան, հրշեջ ծառայություն, քաղաքապետարան, գիշերային աշխատանքի թույլտվություն ու ինչ զիբիլ ասես հերթով գրոհում են ու մարդիկ արդեն զզվել են: Առանց այն էլ 60 տոկոսով կրճատվել է ժողովրդի գնողունակությունը ու աշխատում են կեսից էլ պակազ եկամուտով, մյուս կողմից էլ պարազիտների բանակը ու ստացվում է մի իրավիճակ, երբ գործարարը, ով գիտի իր գործի բոլոր նրբությունները ու հմուտ սիրապետում է իր բիզնեսին, մտածում է` «Հա, ինչի՞ ես աշխատեմ Հայաստանում ու իմ աշխատանքի սկի 30 տոկոսը չվայելեմ, նույն աշխատանքը արտասահմանում անելով, ես զգալի մեծ նվաճումների կհասնեմ» ու վաճառելով էստեղ ունեցածը գնում է Հայաստանից: Ու նման կերպ մտածում է ցանկացած պոտենցիակ ունեցող մարդ, անկախ նրանից այդ պահին բիզնես ունի, թե ոչ: Հայաստանում ամենքին իր չափով էնպես է արված, որ աշխատաքի արդյունքի մինիմում 60 տոկոսը վճարվի պետությանը: 

Նման միտում տեսնում եմ բիզնեսմեն ընկերներիս 95 տոկոսի մոտ ու բոլորն էլ այնպիսի մարդիկ են, ովքեր սկսել են 0-ից ու կայացել միայն ու միայն իրենց պոտենցիալով:

Գագիկ Մամուլյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին