▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Ստերլիգովի նկատմամբ

 

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հաղորդում է, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովի նկատմամբ: Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել «Ստերլիգովի և այլոց նկատմամբ՝ առանց համապատասխան փաստաթղթերի պետական սահմանը ապօրինի հատելու, պետության դեմ ուղղված հրապարակային կոչերի» փաստերով: Դատարանը գործարարին ձերբակալելու որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ Ստերլիգովի նկատմամբ Ադրբեջանի հետաքրքրությունը պայմանավորված է նրա՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելով։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին