▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չգիտեմ՝ Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատելու համար այս անգամ ինչ են պլանավորել.Փաստաբան

«Անհասկանալի պատճառներով գործի քննությունը հետաձգվեց մինչև օգոստոսի 12-ը: Հետաձգվեց նաև բողոքների քննությունը: Հավանաբար այս ամենը արվում է նրա համար, որ այս շրջանում պասիվ է և՛ հասարակությունը, և լրատվամիջոցները»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Բուդաղյանների՝  2013 թվականի հունիս 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան տեղի ունեցած դեպքի մասին՝ ասաց Բուդաղյանների փաստաբանը:

Հայկ Ալումյանն անդրադարձավ նաև «Սդղի գյոլի» գործով կալանավորված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն.

«Կատարվածն իրենց ընտանիքի անդամների հերթական դրսևորումն է, փորձ է կատարվել իրենց հանել այդ պատմությունից, այս անգամ առայժմ դա չի ստացվում: Իրենք օգնելու միջոցների շատ մեծ տեսականի ունեն: Չգիտեմ՝ այս անգամ որն են պլանավորել: Այն, որ գործի քննության հիմնական նպատակն է գտնել այդ ընտանիքին օգնելու միջոցներ, ինձ համար պարզից պարզ է, որովհետեւ  այդ ձեռագրին ծանոթ եմ»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանի մեղադրանք է առաջադրվել է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կասկածվում է վիճաբանության ժամանակ Հարություն Զաքարյանի աչքը վնասելու մեջ, ինչի հետեւանքով նա կորցրել է տեսողությունը: Վիճաբանությունը տեղի էր ունեցել 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմանում՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետեւանքով վնասվել էր  Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։

Անի Կարապետյան

հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան տեղի ունեցած դեպքի հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան տեղի ունեցած դեպքի գործի մասին՝ ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին