▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրին դատարկելու հստակ և համակողմանի ծրագիր է իրականացվում

Վաղուց եմ ասել, որ իրականացվում է Գյումրին դատարկելու հստակ և համակողմանի ծրագիր:
Այս ծրագիրը ստեղծվել է ՌԴ և ՀՀ իշխանությունների փոխադարձ համաձայնությունների պայմաններում:
Այլևս ուժ չունեմ խնդրելու և աղերսելու Հայաստանից դուրս բնակվող գյումրեցի գործարարներին՝ իրենց հայրենի քաղաքում բիզնես օջախներ հիմնելու...
Պարզվում է, որ թասիբից ու արժանապատվությունից խոսող շատ գյումրեցիներ մի փոր հացը գերադասում են պատվից ու նամուսից, հայրենի քաղաքի ճակատագրից: Ոչ ոք իրենց չի խնդրում ամբողջապես վերադառնալ, պարզապես Գյումրիում կան բոլոր բարենպաստ պայմաններն աշխատատեղեր ստեղծելու, շահույթներ ստանալու համար...
Այլևս չեմ խնդրում ՀՀ իշխանություններին: Հայաստանի ամենաոխերիմ և ամենախորամանկ թշնամուն, որի պատճառով են հիմնականում սահմաններին զոհվում մեր զավակները և որը զինում է Ադրբեջանը,- մեր իշխանությունները նվիրաբերել են Գյումրին: Հիմա ի՞նչ խնդրեմ:
Չեմ խնդրում մեր կաթողիկոսներին: Մեկը չկա այլևս, գոյություն չունի, երևի ինչ-որ բանկի նկուղում նստած իր փողերն է հաշվում, մյուսն էլ դեռ լռում է իմ բաց նամակի առթիվ...
Հիմա պարզապես խնդրում եմ հայ երիտասարդությանը. որտեղ էլ որ ապրելիս լինեք՝ հիշեք. Գյումրիում դուք կկարողանաք ինքնահաստատվել և լուրջ գործերի հեղինակ դառնալ: Ձեր ծրագրերը տարեք, Գյումրիում իրականացրեք:
Փրկեք Գյումրին:
Գյումրին կորցնելը համազոր է Հայաստանի մի մասի կորստին...

Լևոն Մութաֆյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին