▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ ամուսինների սպանությունից. սպանություն կատարողը նույն զենքով կրակել է իր վրա

shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ոստիկաններն ու քննչական բաժնի քննիչները հայտնաբերել են այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ամուսիններ Հովհաննես և Լուսինե Մխիթարյաններին սպանած կասկածյալին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս հայտնաբերել են հրազենային վնասվածքով. նա իր մոտ եղած ատրճանակով կրակել է իր վրա: Այս պահին նրան տեղափոխում են հիվանդանոց:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ատրճանակը, որով նա կատարել էր սպանությունը և այնուհետև փորձել ինքնասպան լինել, նրան տրամադրել է Արտաքին գործերի նախարարությունը:

Հիշեցնենք, որ  Ուլնեցի փողոցի թիվ 30 շենքի մոտ գտնվող 165 ավտոտնակի մոտ անհայտ անձը հրազենից արձակած կրակոցով սպանել էր 1 կնոջ և 1 տղամարդու:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին