▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ատաղձագործները, կոշկակարները, որոնց մեր երկրում «բժիշկ» են անվանում, վախ չունեն...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Բժկության սխալների անպատժելիությունը արդեն «մահացու»  հետևանքներ են ունենում: Նոր կարդում եմ Շենգավիթ ԲԿ-ում մահացած Մերիի ախպոր հարցազրույցը ու ակամայից աչքերս լցվում է, ու հատկապես էն պահը, որ ասվումա. «Քուրս ասաց՝ «ապեր մեռնում եմ փրկի ինձ»... 

Գիտեք՝ ես ծերից ծեր հավատում եմ այդ տղայի խոսքերին, մանրմակրկիտ պատմում է՝ ինչը ոնցա եղել, ու մի գրամ չեմ կասկածում, որ պատասխանատու բժիշկը մատների արանքով է նայել հիվանդին, ու էն, որ հիվանդի ջերմությունը իջել է 35.1 հերթապահ բժիշկը ասել է չայ խմի կանցնի.... Գիտեք, նաև թե քանի քֆուր է գալիս մտքիս, երբ ուզում եմ արտահայտվեմ այդ բժիշկների ասածի մասին՞՞՞ էլ դու սուս... մի միլիոն... 

Գիտեք, բայց ինչի է տենց... որովհետև էս ատաղծագործները, էտ կոշկակարները (որոնց, չիդես՝ ինչի, մեր երկրում «բժիշկ են» անվանում) վախ չունեն.... Հա մի բան էն չանեն, կասեն, թե բա գիտեք անալիզները լավ էին, գիտեք, լաբարասկոպ եսիմ ինչը սխալ է ցույց տվել, գիտեք, տնեցիք են մեղավոր ու կսկսի նախաքննության փուլը, որը կարա տևի ամիսներ... ու... 

Ու էլ ինչ ու ու էտ մսագործները(Բժիշկ) ուղղակի լյուբոյ ժամանակ ունեն իրենց խուճուճ բառերով մուտիտը ու վսյո... Այսինքն յուրաքանչյուր ֆոտոսինթեզ (էս բառը մենակ գիտեմ) կարա բժիշկ կոչվի ու կարա խաղա մարդկային կյանքի հետ՝ չմտածելով հետևանքների մասին, քանի որ բացի Հիպոկրատի երդումից, կա նաև հիպոկրատի մուտիտ՝ յուրաքանչյուր պարագայում... 

Հարգելի բժիշկներ, բոլորդ անպայման կարդացեք էն պատմությունը, որ բժիշկը հրաժարվում է օգնություն ցուցաբերել ավտովթարից տուժված հիվանդին, քանի որ գումար չկար էտ մարդկանց ձեռը, ու էտ հիվանդը մահանումա, իսկ բժիշկը մտնելով սենյակ, տեսնում է որ դա իր տղան էր... .

Ասածս ինչա՝ լավ օրենքի հերը անիծած, լավ մասնագիտական զրո գիտելիքների հերը անիծած, լաաավ ամեն ինչի հերը անիծած, արա բայց նեուժելի ձեր մեջ մեռելա մարդկային բնազդները, որը պիտի ունենաս՞՞՞ Նեուժելի էնքան սառնասիրտ եք դառել, որ չեք կարողանում հասկանաք, որ ձեր մոտ պառկածը ձեր նման մարդ է ու իր փոխարեն կարար լիներ ձեր աղջիկը, հարսը.... 

Մարդ եղեք, ձեր հոգուն մատաղ, ու ինչպես մէ գրագետ մարդ է ասում. «Աստծու դատաստանից հո չեք փախնի»...

Անկախ Հայաստան

Ավելի վաղ տեղեկացրել ենք «Շենգավիթ» բժշկական կենտրոնում հաշվառված և այնտեղից հուլիսի 27-ին ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» ԲԿ տեղափոխված ծննդկանի՝ 26-ամյա Մերի Մարգարյանի մահվան մասին: Երեկ` հուլիսի 30-ին,մահացել է նաև Մերի Մարգարյանի նորածին դուստրը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին