▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը պահանջել է հետաքննություն սկսել Ադանայի քաղաքապետի դեմ

 

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (CHP-ԺՀԿ) ընտրված պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան հայազգի Սելինա Դողանը արդարադատության նախարարին ուղղված գրավոր հարցադրում է ներկայացրել:
Հարցադրման մեջ հայ պատգամավորը պահանջել է հետաքննություն սկսել Ադանայի ազգայնական քաղաքապետ Հուսեյն Սյոզլուի դեմ Twitter-ում հայ պատգամավորներին վիրավորող գրառում կատարելու համար:
Տիկին Դողանը մասնավորապես նշել է. «Որևէ ժողովրդի կամ մարդկանց խմբի այլ ժողովրդից կամ մարդկանց խմբից բարձր դասելը հանցագործություն է: Որևէ պետություն չի կարող և չպետք է դիտորդի կարգավիճակում մնա, երբ իր քաղաքացիների մի հատվածը մյուս հատվածին ճնշում կամ նվաստացնում է: Թուրքիայի քրեական օրենսգրքի 216 հոդվածով ձևակերպվում է, որ «ժողովրդին ատելության և թշնամության դրդելը» հանցագործություն է: Չնայած այն հանգամանքին, գրեթե ամեն օր ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ ատելություն պարունակող ստորացուցիչ արտահայտություններ են կիրառվում»:
Հայ պատգամավորը` արդարադատության նախարարին ուղղված իր գրության մեջ հետևյալ հարցերն է ուղղել.
2005 թվականից մինչև այսօր 216 հոդվածի հատկանիշներով քանի՞ հոգու վերաբերյալ է հետաքննություն կատարվել:
2005 թվականից մինչև այսօր 216 հոդվածի հատկանիշներով քանի՞ հոգու դեմ է դատավարություն սկսվել:
2005 թվականից մինչև այսօր 216 հոդվածի հատկանիշներով քանի՞ հոգի է դատապարտվել:
Նույն ժամանակահատվածում 216 հոդվածի շրջանակներում բացված դատավարություններից քանի՞սն է վերաբերել ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ կատարված հանցագործություններին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP)  անդամ հանդիսացող Ադանայի քաղաքապետ Հուսեյն Սյոզլուն Twitter-ի էջում Մեջլիս անցած 3 հայ պատգամավոներին վիրավորող գրառում էր կատարել՝  վերջիններիս կապելով  Թուրքիայի հասարակաց տների ցանցի նախկին սեփականատեր հայազգի Մաթիլդա Մանուկյանի անվան հետ:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (CHP-ԺՀԿ) ընտրված պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան հայազգի Սելինա Դողանը արդարադատության նախարարին ուղղված գրավոր հարցադրում է ներկայացրել: Հարցադրման մեջ հայ պատգամավորը պահանջել է հետաքննություն սկսել Ադանայի ազգայնական քաղաքապետ Հուսեյն Սյոզլուի դեմ Twitter-ում հայ պատգամավորներին վիրավորող գրառում կատարելու համար:

Տիկին Դողանը մասնավորապես նշել է. «Որևէ ժողովրդի կամ մարդկանց խմբի այլ ժողովրդից կամ մարդկանց խմբից բարձր դասելը հանցագործություն է: Որևէ պետություն չի կարող և չպետք է դիտորդի կարգավիճակում մնա, երբ իր քաղաքացիների մի հատվածը մյուս հատվածին ճնշում կամ նվաստացնում է: Թուրքիայի քրեական օրենսգրքի 216 հոդվածով ձևակերպվում է, որ «ժողովրդին ատելության և թշնամության դրդելը» հանցագործություն է: Չնայած այն հանգամանքին, գրեթե ամեն օր ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ ատելություն պարունակող ստորացուցիչ արտահայտություններ են կիրառվում»:Հայ պատգամավորը` արդարադատության նախարարին ուղղված իր գրության մեջ հետևյալ հարցերն է ուղղել.2005 թվականից մինչև այսօր 216 հոդվածի հատկանիշներով քանի՞ հոգու վերաբերյալ է հետաքննություն կատարվել:

2005 թվականից մինչև այսօր 216 հոդվածի հատկանիշներով քանի՞ հոգու դեմ է դատավարություն սկսվել:2005 թվականից մինչև այսօր 216 հոդվածի հատկանիշներով քանի՞ հոգի է դատապարտվել:Նույն ժամանակահատվածում 216 հոդվածի շրջանակներում բացված դատավարություններից քանի՞սն է վերաբերել ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ կատարված հանցագործություններին:Հիշեցնենք, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP)  անդամ հանդիսացող Ադանայի քաղաքապետ Հուսեյն Սյոզլուն Twitter-ի էջում Մեջլիս անցած 3 հայ պատգամավոներին վիրավորող գրառում էր կատարել՝  վերջիններիս կապելով  Թուրքիայի հասարակաց տների ցանցի նախկին սեփականատեր հայազգի Մաթիլդա Մանուկյանի անվան հետ:

Աղբյուր`    Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին