▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանի քաղաքապետն ու մի շարք պատվավոր հյուրեր՝ Ծիծեռնակաբերդում

 

Այսօր` օգոստոսի 3-ին, Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման արարողությանը 
մասնակցելու նպատակով Թուրքիայից Հայաստան ժամանած պատվավոր հյուրերը 
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի և 
գործկոմի անդամների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշակոթող և Հայոց 
ցեղասպանության զոհերի թանգարան-ինստիտուտ: Պատվիրակության կազմում են եղել 
Վանի քաղաքապետ Բեքիր Քայան, Վանի համաքաղաքապետ Հաթիջե Չոբանը, Բիթլիսի 
քաղաքապետ Հուսեյին Օլանը, Մուտքի քաղաքապետ Օզքան Բիրլիկը, Նորշենի քաղաքապետ 
Էմին Օզքանը, Դիարբեքիրի Սուրի քաղաքապետ Ֆաթմա Շըք Բարութը և այլ 
բարձրաստիճան անձիք:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորաբաց ցուցասրահում նրանց են 
ներկայացրել բացառիկ ցուցանմուշներ, լուսանկարներ ու տարեգրություններ: Այնուհետև 
պատվիրակները ծաղիկներ են դրել և գլուխ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի 
հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Այցի ավարտին պատվավոր հյուրերը շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին և 
թանգարանի անձնակազմին` միջոցառումը կազմակերպելու գործում ներդրած ջանքերի 
համար:

Այսօր` օգոստոսի 3-ին, Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման արարողությանը  մասնակցելու  նպատակով Թուրքիայից Հայաստան ժամանած պատվավոր հյուրերը  Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի և  գործկոմի անդամների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշակոթող և Հայոց  ցեղասպանության զոհերի թանգարան-ինստիտուտ: Պատվիրակության կազմում են եղել  Վանի քաղաքապետ Բեքիր Քայան, Վանի համաքաղաքապետ Հաթիջե Չոբանը, Բիթլիսի  քաղաքապետ Հուսեյին Օլանը, Մուտքի քաղաքապետ Օզքան Բիրլիկը, Նորշենի քաղաքապետ  Էմին Օզքանը, Դիարբեքիրի Սուրի քաղաքապետ Ֆաթմա Շըք Բարութը և այլ  բարձրաստիճան անձիք:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորաբաց ցուցասրահում նրանց են 
ներկայացրել բացառիկ ցուցանմուշներ, լուսանկարներ ու տարեգրություններ: Այնուհետև  պատվիրակները ծաղիկներ են դրել և գլուխ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:շ

Այցի ավարտին պատվավոր հյուրերը շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին և  թանգարանի անձնակազմին` միջոցառումը կազմակերպելու գործում ներդրած ջանքերի 
համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին