▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԲ-ն վերջապես արձագանքեց

Արդեն մի քանի օր է, ինչ ակտիվ քննարկվում է համաշխարհային ֆինանանսատնտեսական շուկայում տեղի ունեցող գործընթացները:

Մեծամասամբ խոսվում էր այն մասին, որ որոշ խոշոր պետությունների ազգային արժույթներ արագ տեմպերով արժեզրկվում են, համաշխարհային նավթի գներն անկում են ապրում: 
Բնականաբար, այս ամենը չէր կարող ինչ որ կերպ չանդրադառնալ Հայաստանի ֆինանսատնտեսական վիճակին: Անընդհատ դժգոհություններ էին հչում, որ ՀՀ կենտրոնական բանկը որևէ կերպ չի արձագանքում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին:

Կենտրոնական դրամատունը երեկ հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես ասվում էր. «ՀՀ ֆինանսական շուկայում իրավիճակը նորմալ է»:
Չգիտենք, թե ԿԲ-ն հայտարարությունն արել է խորը վերլուծությունների արդյունքում, թե պարզապես ստեղծված իրավիճակը մեղմացնելու նպատակով, այնումամենայնիվ պետք է փաստենք, որ հայտարությունը պաշտոնական է:

Վերջապես, ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԿԲ-ի կողմից եղավ առաջին պաշտոնական արձագանքը: Հուսանք` շուտով կենտրոնական դրամատունը հանդես կգա ավելի խորքային վերլուծականով:

 

 

Անի Սանոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին