▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բռնաբարության համար հետախուզվողը Հայաստանում բռնաբարել է տարեց մի կնոջ ու սպանել նրան

 

PastInfo-ն գրում է. 25-ամյա Արթուրը  ՌԴ-ից Հայաստան էր վերադարձել 2010 թվականի աշնանը այն պատճառով, որ 2011 թվականի փետրվարի 24-ից Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից  ՌԴ քաղաքացի ռուս կնոջը  բռնաբարելու դեպքի առթիվ:
Սակայն Հայաստանում էլ հանցագործությունները հաջորդել էին մեկը մյուսին: 
Նախ՝ նա 2014 թվականի օգոստոսի լույս 26-ի գիշերը ալկոհոլի ազդեցության տակ Վանաձորում տիրացել է ուրիշի ավտոմեքենային հատուկ նպատակով՝ բնակարանային գողություն կատարել և գողոնը տեղափոխել այդ մեքենայով:  Ապա  նույն օրը՝ ժամը 03-ի սահմաններում այդ ավտոմեքենայով մեկնել է  Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղ, որտեղ մի առանձնատան խոհանոցի պատուհանի փեղկը ձեռքով հրելու և բացելու միջոցով, ապօրինի մուտք է գործել տուն ու այնտեղից գաղտնի հափշտակել զգալի չափերով՝ շուրջ 463.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, բնակարանի սեփականատերոջը պատկանող իրեր՝ «HP» տեսակի դյուրակիր համակարգիչը` համակցվող դետալների և պայուսակի հետ, «Նոկիա» տեսակի բջջային հեռախոսը, ավտոմքենայի բանալիները և տանտիրոջ  հարսին  պատկանող կանացի պայուսակը՝  1 հատ 10.000, 1 հատ 5000 անվանական ՀՀ թղթադրամի և բիժու թևնոցի ու մեկ զույգ ականջօղերի պարունակությամբ: Այնուհետև նկատելով, որ  տան բնակիչները արթնացել են՝ հափշտակված իրերը ձեռքին,   դիմել է փախուստի: Սակայն ինչպես ծրագրել էր, չէր կարողացել  տիրացած ավտոմեքենան դարձնել ուրիշի իրերի փոխադրամիջոց՝  մեքենայի  անվադողը  վնասվել էր:  Զանգահարել էր իր հարևանին և  չհայտնելով գողություն կատարելու փաստի մասին՝ խնդրել էր նրան գալ իր ետևից:
 2014 թվականի սեպտեմբերի 18-ին՝ նույնպես ալկոհոլ օգտագործած վիճակում իր աշխատավայրում՝ ավտոլվացման կայանատեղում,  ցանկացել է վիճաբանել գործընկերոջ հետ, ով փորձել է նրան հանգստացնել և խնդրել է տուն գնալ, իսկ համագյուղացին՝ տեղեկանալով այդ մասին, ընկերների հետ եկել է Արթուրի աշխատավայր ու տեսել, թե ինչպես է վերջինս  անհասցե հայհոյում: Նրանք փորձել են իրենց տուն տանել Արթուրին, սակայն նա չի ենթարկվել նրանց հորդորներին անգամ մեկ ապտակ ստանալուց հետո:
Ավելի ուշ  Արթուրը գնացել է հիշյալ համագյուղացու մոտ՝  զղջումի տպավորություն թողնելու նպատակով նրանից  ներողություն խնդրել՝ պատճառաբանելով, որ ալկոհոլի ազդեցության տակ չի գիտակցել կատարածը: Սակայն զղջումը և բարի մտադրությունները միայն թվացյալ էին՝  տեղեկանալով, որ համագյուղացու ծնողները հանդամասում են և համագյուղացու տարեց հորաքույրը միայնակ է տանը, իր համար կեղծ այլուրեքության ապահովելու նպատակով  վերադարձել է  գյուղի կենտրոն ու  համագյուղացուն հայտնել,  թե իբր հոգնած է և գնում է տուն:
Սակայն Արթուրի իրական նպատակն այլ է եղել.  նախապես ցանկություն ունենալով սեռական հարաբերություն ունենալ տարեց կնոջ հետ և  համոզվելով, որ նա  տանը  միայնակ է,  ժամը 20:30-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում ալկոհոլի ազդեցության տակ, իր անհագուրդ սեռական կարիքները բավարարելու համար, միայնակ մուտք է գործել հիշյալ  առանձնատուն և փորձել սեռական հարաբերություն ունենալ տարեց կնոջ հետ: Վերջինս  ամեն գնով դիմադրել է ,    ձեռքի տակ ընկած առարկաներով հարվածել նրան և պատճառել մարմնական վնասվածքներ՝ դիմելով անհրաժեշտ պաշտպանության: Սակայն «զղջացած» անկոչ հյուրը՝   օգտագործելով իր ֆիզիկական առավելությունները, շարունակել է բռնի գործողությունները, տարբեր առարկաներով հարվածել կնոջը և օգտվելով նրա  անօգնական վիճակից, բռնաբարել և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ՝  նրա  կամքին հակառակ: Ապա  հանցագործությունները թաքցնելու համար,  կյանքից զրկելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով բազմակի հարվածներ է հասցրել կնոջ դեմքի, պարանոցի, աջ նախաբազկի շրջանին և սպանել նրան:
Այդ ընթացքում տուն է եկել  համագյուղացին՝ տուժող կնոջ եղբորորդին, և  նկատել, որ տան բակի դարպասների դուռը գտնվում է ներսից փակ վիճակում, որը հորաքրոջ վատ լսողության պատճառով առհասարակ բաց է եղել: Հարևանությամբ բնակվող հորեղբոր առանձնատան բակով մտել  է իրենց առանձնատուն և մուտքի մոտ՝ աստիճանահարթակի վրա, տեսել  օտար տղամարդու կոշիկներ, ապա նկատել, որ տան մուտքի դուռն ամբողջովին բաց վի

PastInfo-ն գրում է. 25-ամյա Արթուրը  ՌԴ-ից Հայաստան էր վերադարձել 2010 թվականի աշնանը այն պատճառով, որ 2011 թվականի փետրվարի 24-ից Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից  ՌԴ քաղաքացի ռուս կնոջը  բռնաբարելու դեպքի առթիվ:
Սակայն Հայաստանում էլ հանցագործությունները հաջորդել էին մեկը մյուսին: 

Նախ՝ նա 2014 թվականի օգոստոսի լույս 26-ի գիշերը ալկոհոլի ազդեցության տակ Վանաձորում տիրացել է ուրիշի ավտոմեքենային հատուկ նպատակով՝ բնակարանային գողություն կատարել և գողոնը տեղափոխել այդ մեքենայով:  Ապա  նույն օրը՝ ժամը 03-ի սահմաններում այդ ավտոմեքենայով մեկնել է  Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղ, որտեղ մի առանձնատան խոհանոցի պատուհանի փեղկը ձեռքով հրելու և բացելու միջոցով, ապօրինի մուտք է գործել տուն ու այնտեղից գաղտնի հափշտակել զգալի չափերով՝ շուրջ 463.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, բնակարանի սեփականատերոջը պատկանող իրեր՝ «HP» տեսակի դյուրակիր համակարգիչը` համակցվող դետալների և պայուսակի հետ, «Նոկիա» տեսակի բջջային հեռախոսը, ավտոմքենայի բանալիները և տանտիրոջ  հարսին  պատկանող կանացի պայուսակը՝  1 հատ 10.000, 1 հատ 5000 անվանական ՀՀ թղթադրամի և բիժու թևնոցի ու մեկ զույգ ականջօղերի պարունակությամբ: Այնուհետև նկատելով, որ  տան բնակիչները արթնացել են՝ հափշտակված իրերը ձեռքին,   դիմել է փախուստի: Սակայն ինչպես ծրագրել էր, չէր կարողացել  տիրացած ավտոմեքենան դարձնել ուրիշի իրերի փոխադրամիջոց՝  մեքենայի  անվադողը  վնասվել էր:  Զանգահարել էր իր հարևանին և  չհայտնելով գողություն կատարելու փաստի մասին՝ խնդրել էր նրան գալ իր ետևից:


2014 թվականի սեպտեմբերի 18-ին՝ նույնպես ալկոհոլ օգտագործած վիճակում իր աշխատավայրում՝ ավտոլվացման կայանատեղում,  ցանկացել է վիճաբանել գործընկերոջ հետ, ով փորձել է նրան հանգստացնել և խնդրել է տուն գնալ, իսկ համագյուղացին՝ տեղեկանալով այդ մասին, ընկերների հետ եկել է Արթուրի աշխատավայր ու տեսել, թե ինչպես է վերջինս  անհասցե հայհոյում: Նրանք փորձել են իրենց տուն տանել Արթուրին, սակայն նա չի ենթարկվել նրանց հորդորներին անգամ մեկ ապտակ ստանալուց հետո:


Ավելի ուշ  Արթուրը գնացել է հիշյալ համագյուղացու մոտ՝  զղջումի տպավորություն թողնելու նպատակով նրանից  ներողություն խնդրել՝ պատճառաբանելով, որ ալկոհոլի ազդեցության տակ չի գիտակցել կատարածը: Սակայն զղջումը և բարի մտադրությունները միայն թվացյալ էին՝  տեղեկանալով, որ համագյուղացու ծնողները հանդամասում են և համագյուղացու տարեց հորաքույրը միայնակ է տանը, իր համար կեղծ այլուրեքության ապահովելու նպատակով  վերադարձել է  գյուղի կենտրոն ու  համագյուղացուն հայտնել,  թե իբր հոգնած է և գնում է տուն:


Սակայն Արթուրի իրական նպատակն այլ է եղել.  նախապես ցանկություն ունենալով սեռական հարաբերություն ունենալ տարեց կնոջ հետ և  համոզվելով, որ նա  տանը  միայնակ է,  ժամը 20:30-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում ալկոհոլի ազդեցության տակ, իր անհագուրդ սեռական կարիքները բավարարելու համար, միայնակ մուտք է գործել հիշյալ  առանձնատուն և փորձել սեռական հարաբերություն ունենալ տարեց կնոջ հետ: Վերջինս  ամեն գնով դիմադրել է ,    ձեռքի տակ ընկած առարկաներով հարվածել նրան և պատճառել մարմնական վնասվածքներ՝ դիմելով անհրաժեշտ պաշտպանության: Սակայն «զղջացած» անկոչ հյուրը՝   օգտագործելով իր ֆիզիկական առավելությունները, շարունակել է բռնի գործողությունները, տարբեր առարկաներով հարվածել կնոջը և օգտվելով նրա  անօգնական վիճակից, բռնաբարել և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ՝  նրա  կամքին հակառակ: Ապա  հանցագործությունները թաքցնելու համար,  կյանքից զրկելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով բազմակի հարվածներ է հասցրել կնոջ դեմքի, պարանոցի, աջ նախաբազկի շրջանին և սպանել նրան:

 

Այդ ընթացքում տուն է եկել  համագյուղացին՝ տուժող կնոջ եղբորորդին, և  նկատել, որ տան բակի դարպասների դուռը գտնվում է ներսից փակ վիճակում, որը հորաքրոջ վատ լսողության պատճառով առհասարակ բաց է եղել: Հարևանությամբ բնակվող հորեղբոր առանձնատան բակով մտել  է իրենց առանձնատուն և մուտքի մոտ՝ աստիճանահարթակի վրա, տեսել  օտար տղամարդու կոշիկներ, ապա նկատել, որ տան մուտքի դուռն ամբողջովին բաց վիճակում է, իսկ տան գույքը խառնված և հատակին առկա է արյուն:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին