▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես «այո» եմ ասելու այս սահմանադրական փոփոխություններին, քանի որ «ո՛չ» եմ ասում գործող համակարգին

Երբ 1990թվ-ի խորհրդարանական ընտրությամբ ձևավորված Գերագույն Խորհրդում Լևոն Տեր - Պետրոսյանը չկարողացավ անցկացնել Ժոկոյին, քանի որ խորհրդարանական տիպի պառլամենտում պատգամավորը պատգամավոր էր՝ իր խոսքի ու քվեի ուժը գիտակցող, 1991-թվականի նախագահական ընտրությունից հետո դրվեց պետական կառավարման այս միանձնյա կառավարվող մոդելը, որն ամրագրվեց առաջին՝ 1995թվականի սահմանադրական հանրաքվեով ու գրեթե անփոխ գործում է առ այսօր: Ես, առանց վիրավորելու դիմացինին՝ իր կարծիքն ու դիրքորոշումն ունենալու համար՝ հասկանում եմ նաև նրանց, ովքեր դեմ են արտահայտվում ու «ոչ» են ասում ներկա սահմանադրական փոփոխություններին: Չէ ո՞ր բոլորը չեն, որ դժգոհ են կառավարման այս անփոփոխ 20-24 տարվա մոդելից:
Ես «այո» եմ ասելու այս սահմանադրական փոփոխություններին, քանի որ «ո՛չ» եմ ասում գործող համակարգին: 
Ու շատ լավ գիտակցում եմ, որ սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո ՀՀ-ի ընդերքում գազ ու նավթ չի հայտնաբերվելու:
Բայց ունեմ հավատ. Իմ ու ձեր զավակների ապագան ուզում եմ տեսնել լավ երկրում, որտեղ գնացքը այսօրվա ընկած վիճակից ռելսերի վրա է կանգնելու ու առաջ է գնալու:
Սա իմ անձնական լավատեսակն կարծիքն ու դիրքորոշումն է:

Հ.Գ. Դե, դիմացինին ու իր կարծիքը սուտի հարգող «friend»-ներ, սկսեք ինձ հեռացնել ձեր ընկերների շարքից: Բայց մեկ է՝ ուզում եմ դուք էլ վերջիվերջո արժանապատիվ երկրում ապրեք: Ողջ լերուք:

 

Արթուր Եղիազարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին