▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հղիների կողմից ֆոլաթթվի ընդունումը կարող է հազարավոր երեխաների փրկել

Հետազոտողները պարզել են, որ հղի կնոջ օրգանիզմ մտնող ֆոլաթթվի պակասը կարող է պտղի զարգացման խանգարումներ առաջացնել, որոնք հետո հանգեցնում են կա՛մ նրա մահվան, կա՛մ ծնվելուց հետո հաշմանդամության: Գիտնականների հոդվածը հրապարակվել է Birth Defect Research ամսագրում:

Աշխատանքը կատարվել է 11 տարի: Այդ ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 9 մլն նորածին երեխայի առողջական վիճակի տվյալները: Հետազոտողները եզրակացրել են՝ երեխայի նյարդային համակարգի որևէ բնածին հիվանդության ձևավորման յուրաքանչյուր 5 000 դեպքերի կեսը կարող էր կանխվել, եթե նրա մայրը հղիության ընթացքում ֆոլաթթու ընդուներ:

Ֆոլաթթվի պակասի դեպքում առաջանում է, օրինակ, ողնաշարի ճեղքվածքը: Ֆոլաթթուն վիտամին է, որն անհրաժեշտ է արյունատար և իմունային համակարգերի զարգացման համար, և որը պարունակվում է կանաչ բանջարեղենում, ցիտրուսայյն մրգերում, խմորիչում, կոշտ ալյուրից հացում: Ողնաշարի ճեղքվածքի դեպքում ողերն ամբողջովին չեն միանում ողնուղեղի շուրջը: Այդպիսի արատով երեխաներին ցմահ հաշմանդամություն է սպասում:

Աղբյուրը` Blognews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին