▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտոգազալցակայանների ռիսկայնության նվազեցում

2011-2014 թվ.-ի ընթացքում ավտոգազալցակայաններում տարեկան տեղի է ունեցել միջինը 20 պայթյուն: Այդ լցակայաններն արդեն 10-15 տարի է ինչ շահագործվում են և վերջին անգամ հասարակական ուշադրության կենտրոնում հայտնվել էին 2013-ին: Այն ժամանակ
անվտանգության նկատառումով գազալցակայաններին պարտադրվեց բաշխիչ աշտարակների տեղադրումը, որոնք բացառում են չափից ավելի գազի լիցքավորումը:

Այնուամենայնիվ, վերջին իրադարձությունները մտածելու բավական մեծ տեղիք են տալիս: Ոլորտում առկա են խնդիրներ ինչպես ավտոմեքենաներում տեղադրվող գազաբալոններին ներկայացվող պահանջների, տեղադրման գործընթացի անվտանգության, ավտոմեքենաների տեխսպասարկման գազաբալոնների անվտանգության հավաստիացման գործընթացի պատշաճ կատարման, և հակառակ դեպքում թերացող կազմակերպությանը պատասխանատվության ենթարկելու հարցերը: Այլ կերպ ասած, ոլորտում բարեփոխումների կարիք կա:

Երկու օր առաջ, գործադիր մարմնի նիստին,վարչապետի 
հանձնարարությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ,որը պետք է ներկայացնի փոփոխությունների հայեցակարգային մոտեցումները:

Նպատակը իհարկե Հայաստանում սեղմված բնական գազով աշխատելու համար գազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության բարձրացումն է և գազաբալոնային սարքավորումներով վերասարքավորված տրանսպորտային միջոցների լիցքավորման ժամանակ դժբախտ պատահարների կանխարգելումը:

Ամեն դեպքում,ոլորտի բարեփոխումների հաջողությունը պայմանավորված է պատկան մարմինների պարտականությունների պատշաճ կատարմամբ և թերացումների համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու պրակտիկայի ձևավորմամբ:

 

 

Կարեն Մկոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին