▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի միջոցառումներ` Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններում

Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառումներ են անցկացվել մայրաքաղաքի Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններում: Շենգավիթի համար 17 գրադարանի աշխատակիցները «Շողակաթ» հ/ը հարակից այգում բարձրաձայն ընթերցել են ուկրաինացի գրող Լ. Հորլաչի «Կոմիտաս» պոեմը, որից հետո ծավալվել է բանավեճ-քննարկում: Այնուհետ ներկաները գրադարանավարների ուղեկցությամբ այցելել են Կոմիտասի թանգարան, ծանոթացել ցուցադրություններին: Միջոցառոման ավարտին Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել Մեծ վարդապետի հիշատակին:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել նաև մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 34 գրադարանում: Գրական-երաժշտական հուշ-ցերեկույթի սկզբում վարչական շրջանի դպրոցների աշակերտներին պատմական կարճ ակնարկով ներկայացվել է 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության պատմությունը, այդ տարիներին մեր հայրենակիցներին օգնություն ցուցաբերած երկրների ցանկն ու անհատների գործունեությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին