▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության պարզաբանումը՝ Հայաստանում գողական «սխոդկայի» վերաբերյալ

«Հրապարակ» օրաթերթի հոկտեմբերի 3-ի համարում տեղ գտած՝ Երևանում քրեական աշխարհի ինչ-ինչ ներկայացուցիչների հավաքվելու վերաբերյալ հրապարակման կապացությամբ հայտնում ենք, որ տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ:

Թերթի վկայաբերած անձինք Հայաստանում չեն, հետևաբար չէին կարող մայրաքաղաքում շրջել շքախմբերով, հավաքվել ռեստորանում և մասնակցել ինչ-որ հանդիպումների ու հավաքների:

Զանգվածային լրատվության միջոցներին կրկին հորդորում ենք ձեռնպահ մնալ անհիմն լուրերով ընթերցողին թյուրիմացության մեջ գցելու փորձերից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին