▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղարաբաղը կհռչակվի ՀՀ մաս, ու Ռուսաստանն առաջիններից կլինի, որ կընդունի դա

Պուտինի Խաչակրաց Արշավանքը արագացնում է աշխարհաքաղաքական իրադարձությունների դինամիկան ու պլյուս-մինուսներ ունի կոնկրետ ՀՀ-ի համար: Պետք է մի կողմ դնել քաղաքական ռոմանտիզմն ու ինքնախաբեությամբ չզբաղվել: Օրինակ ժամանակն է բարձրաձայն հասկանալու/ինչու՝ բարձրաձայն, որ ժողովուրդն էլ իրազեկված լինի/ հասկանալու, որ ՀՀ Նախագահի՝ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է- հայտարարությունն էլ կոնկրետ բնորոշումն էր, թե ինչ է լինելու մոտ առաջիկայում: Սիրիայում ինչ կլինի-դա արդեն պարզ է, բայց զուգահեռ լինելու է նաև պատմական փոփոխություն նաև կովկասի մեր հատվածում:

Պլյուսն այն է, որ Ղարաբաղը կհռչակվի ՀՀ մաս ու Ռուսաստանն առաջիններից կլինի, որ կընդունի դա: Մինուսը, որ առանց որոշակի զիջումների դա չի կարող լիներ, ու, այնուամենայնիվ, որոշ տարածքներ Հայաստանի իշխանությունները ստիպված են լինելու զիջել: Ողբերգականն այն է, որ այդպիսի բաներն առանց արյան չի լինում, իսկ մեզ՝ հայերիս համար յուրաքանչյուր զինվորի կորուստը, աևհանբ ազատագրած յուրաքանչյուր թիզ հողի թեկուզ արյունով զիջումը մեծ ողբերգություն ու շռայլություն է: Բայց պուտինների համար, դա սովորական՝ շախամտի ժամանակ «ժերտվա»  տալու սովորական գործոն է, ոչ ավելին: 

Էլի իրատեսությունը չկորցնելով, պետք է խոստովանել, որ գլոբալ առումով Հայաստանը շահած է դուրս գալու, հաղթանակած, բայց մասնակի առումով ցավը, հայի ճակատագրով նախանշված ցավն էլ՝ անտանելի է լինելու: Ահա այսպիսի զգացողություններ ունեցա Պուտինի հերթական կործանիչ արշավի մասին տեղական լուրերը նայելիս:

Ջոն Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին