▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական պրոպագանդան գերազանցել է տապոռության բոլոր հնարավոր ռեկորդները

Այն, որ ռուսական պրոպագանդան գերազանցել է տապոռության բոլոր հնարավոր ռեկորդները դա փաստ է: Բայց չեմ հասկանում որոշ մարդկանց զարմանքն ու փնփնթոցն առ այն, թե ինչու են ռուսները պրոպագանդում Սիրիայի տարածքում ռուսական օդուժի գործողություններն ու ՌԴ արտաքին քաղաքական գիծը:

Բա ինչ էիք սպասում, որ PTP-ը կամ OPT-ն Պուտինի գործողությունները որակեր որպես հանցագործություն: Ամեն դեպքում, այդ ազգի բանակն այսօր Սիրիայում ներքաշվել է պատերազմի մեջ ու փաստացի այդ երկիրն այսօր գտնվում է աշխարհաքաղաքական կարևոր իրադարձությունների կենտրոնում: Հիմա, թե վատն են, լավն են սա հարցի լրիվ այլ կողմն է: Այդ ու՞մ համար է գաղտնիք, որ նման պահերին բոլոր երկրներում էլ իշխանության տակ գտնվող բոլոր հնարավոր զանգվածային հաղորդակցության միջոցները վերածվում են քարոզչամեքենայի:

Չեմ կարծում թե ինչ որ մեկը սպասում էր, որ ռուսական ալիքները, կայքերն ու թերթերը պետք է անաչառ լրատվություն մատուցեին կամ իշխանական լրատվամիջոցներն աշխատեին արևմուտքի օգտին կամ զբաղվեին Քեմերոնի փիարով:

Ռուբեն Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին