▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա իմ վարկերն ո՞վ ա փակելու.Ծառուկյանը՝ խաղողագործներին.armtimes.com

 

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերության Ամասիայի մթերման կետ տանող ճանապարհին խաղողի բերքով բեռնված խոշոր մեքենաների մի քանի հարյուր մետր երկարությամբ հերթ է:
Արմավիրի մարզի խաղողագործներից ահազանգ էինք ստացել այն մասին, որ օրերով հերթ են կանգնում, սակայն իրենց ունեցած բերքի մի մասն են միայն ընդունում՝ այնքան, որքան մթերվել է նախորդ տարի: Այն խողողագործները, որոնք այս տարի առաջին անգամ նորատունկ այգիներ են հիմնել եւ բերք ստացել, կանգնել են խնդրի առաջ՝ նրանց բերքը ընդունող չկա: Բեռնատարներից ծորում է մեքենայի թափքում օր օրի ճզմվող խաղողը, մաճառի բույրը տարածված է ամբողջ փողոցում: Վարորդները ծորի տակ տարաներ են դրել եւ կուտակումեն խաղողահյութը:
Այնինչ կոմբինատի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը նախորդ շաբաթ այցելել էր մարզ եւ խոստացել, որ գյուղացիների խաղողի բերքն ամբողջությամբ մթերվելու է։ Նման խոստում տրվում է շաբաթը մի քանի անգամ՝ վարչապետի եւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից: «Ոչ մի հատիկ խաղող գետնին չի մնալու». սա գյուղնախարարի կողմից հաճախակի կրկնվող կարգախոսն է:
Սակայն իրական պատկերն այլ է: Գյուղացիները մեզ պատմեցին, որ մթերման կետն աշխատում է առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկոյան 21:00-ն, փոխանակ գիշեր-ցերեկ մթերում իրականացնելու: Արդյունքում հերթեր են կուտակվում, որոշ մեքենաներում բերքը փչանում է: Բացի բերքի կորստի վտանգը, բեռնատարեների վարձակալման 20 հազար դրամից բացի, խաղողագործները վարորդներին ամեն յուրաքանչյուր օր հերթում կանգնեցնելու դիմաց էլ 10 հազարական դրամ են վճարում:
Իմանալով, որ գյուղացիները դժգոհություններ ունեն, Գագիկ Ծառուկյանը այսօր այցելել էր Ամասիա: «Ես ձեր բոլորի մասին մտածում եմ: Ուղղակի դուք էսօր պիտի հասկանաք, ամեն մեկդ ձեր անձնական հարցը բրթելով... 45 հազար տոննա  արդեն ընդունել եմ: Ո՞րտեղ լցնեմ: Տեղ չկա: Դու ինձ մի հատ բացատրի, հասկանամ»,-ասաց Ծառուկյանը: «Պարոն Ծառուկյան, մենք ի՞նչ անենք»,-համառեց գյուղացին: «Մենակ Ծառուկյանն ա՞ էս երկրում, եղբայր: Չհասկացա, կարողա՞ քաքն եմ ընկել ձեր ձեռը: Էդ ի՞նչ մոտեցում ա: Ընկեր ջան, ես խտրականություն չեմ դնում: Ցավդ տանեմ, ես իմանալով ձեր վիճակը, նայելով ձեր ձեռքին, ձեր դեմքին, որպես մարդ ինձ նեղություն եմ տալիս, եղբայր ջան, որ ձեր հոգսը թեթեւացնեմ: Մենակ Ծառուկյանը չի էս երկրում, ցավդ տանեմ: Ինձ պետք չի, բայց ես քայլ եմ կատարել, որ դուք ոչ նեղվեք, ոչ ընկճվեք: Բայց ըտենց չի, չէ՞, եղբայր ջան: Դուք ամեն մեկդ ուզում եք՝ որ մենակ ձեր բերքը տանեն: Եթե ես բոլորի մասին եմ մտածում, ուրեմն բոլորդ էլ պետք է ասեք՝ էս մարդին հալալ ա»:
«Հալալ ա, հալալ ա, հալալ ա, պարոն Ծառուկյան»,-միաբերան գոչեցին գյուղացիները, բացի Ծառուկյանին դիմած նույն խաղողագործից: «Գոնե իմ վարկերի չափով ընդառաջեք ընձի, պարոն Ծառուկյան»,-իրենը պնդեց ֆերմերը: «Այ տղա, ես էլ վարկ ունեմ, իմ վարկն ո՞վ ա ընդառաջում: Ասել ե՞մ 45 հազար տոննա, ձեր ցավը տանեմ, 45 հազար տոննան մի հատի պես ընդունում եմ, որ գոնե կարողանամ ձեր հոգսը թեթեւացնեմ»,-չզիջեց Ծառուկյանը: Նա խնդրեց հերթով բերել, մեքենաների հերթ չկանգնեցնել, որ բերքը մեքենաներում չփչանա:

armtimes.com-ը գրում է. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերության Ամասիայի մթերման կետ տանող ճանապարհին խաղողի բերքով բեռնված խոշոր մեքենաների մի քանի հարյուր մետր երկարությամբ հերթ է:

Իմանալով, որ գյուղացիները դժգոհություններ ունեն, Գագիկ Ծառուկյանը այսօր այցելել էր Ամասիա: «Ես ձեր բոլորի մասին մտածում եմ: Ուղղակի դուք էսօր պիտի հասկանաք, ամեն մեկդ ձեր անձնական հարցը բրթելով... 45 հազար տոննա  արդեն ընդունել եմ: Ո՞րտեղ լցնեմ: Տեղ չկա: Դու ինձ մի հատ բացատրի, հասկանամ»,-ասաց Ծառուկյանը: «Պարոն Ծառուկյան, մենք ի՞նչ անենք»,-համառեց գյուղացին:

«Մենակ Ծառուկյանն ա՞ էս երկրում, եղբայր: Չհասկացա, կարողա՞ քաքն եմ ընկել ձեր ձեռը: Էդ ի՞նչ մոտեցում ա: Ընկեր ջան, ես խտրականություն չեմ դնում: Ցավդ տանեմ, ես իմանալով ձեր վիճակը, նայելով ձեր ձեռքին, ձեր դեմքին, որպես մարդ ինձ նեղություն եմ տալիս, եղբայր ջան, որ ձեր հոգսը թեթեւացնեմ: Մենակ Ծառուկյանը չի էս երկրում, ցավդ տանեմ: Ինձ պետք չի, բայց ես քայլ եմ կատարել, որ դուք ոչ նեղվեք, ոչ ընկճվեք: Բայց ըտենց չի, չէ՞, եղբայր ջան: Դուք ամեն մեկդ ուզում եք՝ որ մենակ ձեր բերքը տանեն: Եթե ես բոլորի մասին եմ մտածում, ուրեմն բոլորդ էլ պետք է ասեք՝ էս մարդին հալալ ա»:

«Հալալ ա, հալալ ա, հալալ ա, պարոն Ծառուկյան»,-միաբերան գոչեցին գյուղացիները, բացի Ծառուկյանին դիմած նույն խաղողագործից: «Գոնե իմ վարկերի չափով ընդառաջեք ընձի, պարոն Ծառուկյան»,-իրենը պնդեց ֆերմերը: «Այ տղա, ես էլ վարկ ունեմ, իմ վարկն ո՞վ ա ընդառաջում: Ասել ե՞մ 45 հազար տոննա, ձեր ցավը տանեմ, 45 հազար տոննան մի հատի պես ընդունում եմ, որ գոնե կարողանամ ձեր հոգսը թեթեւացնեմ»,-չզիջեց Ծառուկյանը: Նա խնդրեց հերթով բերել, մեքենաների հերթ չկանգնեցնել, որ բերքը մեքենաներում չփչանա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին