▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա թե ինչ է ակնկալում Էրդողանը Եվրոպայից և Արևմուտքից՝ դուրս գալով ՌԴ-ի դեմ

Էրդողանը այսօր Եվրոպայի սրած բիզը հենց Եվրոպայի քամակն է մտցրել: 
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը բառացի ասել է. «Մենք երբեք Թուրքիայից փախստականներին այլ երկիր չենք ուղարկել: Թուրքիան այս պահին հյուրընկալում է 2.2 մլն փախստականներ Սիրիայից և 200.000 փախստականներ Իրաքից, իսկ Եվրոպան, ամբողջությամբ վերցրած, հյուրընկալում է մոտ 250.000 փախստական»:
Այնուհետև Էրդողանը ,,պլավնի,, անցում է կատարում PKK-ի թեմային:Մասնավորապես ԵՄ-ից պահանջում է ,որ «ԵՄ-ի սև ցուցակում գտնվող PKK-ի ահաբեկչական կազմակերպությանը, հենց ԵՄ-ում, վերաբերվեն որպես ահաբեկչական կառույցի,այլ ոչ թե բանաձևը լինի զուտ ձևական: ԵՄ-ի որոշ անդամ պետություններ անտեսում են PKK-ի ահաբեկչական կառույց լինելը և համագործակցում են այդ կառույցի հետ: Թուրքիան իր դաշնակից ԵՄ-ից ակընկալում է , որ PKK-ին Եվրոպայում կընդունեն որպես ահաբակեչական կառույց և չի տրվի լեգիտիմության որևէ հնարավորություն»:
Ահա թե ինչ է ակընկալում Էրդողանը Եվրոպայից և Արևմուտքից ՝ դուրս գալով ՌԴ-ի դեմ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին