▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանին

Armlur.am-ը գրում է. Ռոբերտ Քոչարյանը երկրորդ նախագահն է և հայտնել է իր տեսակետը: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, այս մասին նշեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով, մինչև երկրորդ նախագահի խոսելը, շատերն արդեն անդրադարձել էին սահմանադրական բարեփոխումներին: Անդրադառնալով Քոչարյանի` արատավոր համակարգի մասին խոսքերին, Սահակյանը նշեց. «Եթե համակարգը արատավոր է, բոլորս մեր մեղքի բաժինն ունենք»: Այն դիտարկմանը` հնարավո՞ր է Քոչարյանը նախագահական ընտրությունների ժամանակ դառնա կուսակցության առաջնորդը, Սահակյանն ընդգծեց. «Քոչարյանը մեր կուսակցության ներկայացուցիրը չէ և դեռ պատշաճ չէ այդ մասին խոսել: Հանրապետականը չի գնում այն ուղղությամբ, որ թեկնածուների որոնման մեջ է: Հանրապետականը ունի շատ թեկնածուներ»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին