▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաղողի խնդիրն ու ԲՀԿ-ականի «էվրիկան»

Արդեն տևական ժամանակ է շրջանառվում է խաղողի մթերման թեման: Գյուղացիները դժգոհություններ ունեն առա այն, որ իրենց աճեցրած բերքը ամբողջովին չի մթերվում խաղողագործների և կոնյակագործների կողմից: Այս խնդիրը թեև պայմանավորված է մի շարք հանգամանքներով:

Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ այս խնդրին է անդրադարձել նաև ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Ավետիսյանը: Նրա պնդմամբ մթերող ընկերությունները չեն ունեցել իրացում և այն կապված էր ՌԴ-ում տեղի ունեցած ինֆլյացիայի հետ, կառավարությունը գիտեր սրա մասին և ոչ մի քայլ չէր անում:
Պատգամավորը նաև նշել է. «Այս պահի դրությամբ լուծումը այն է, որ պետք է հորդորել տեղական մթերողներին, որ իրենց լրացուցիչ ռեզերվներն էլ օգտագործեն: Այս տարի եղանակը բարենպաստ էր, շոգ էր, և խաղողը շուտ էր հասունացել, կարելի էր տասը օր շուտ սկսել մթերումը, որ այս խուճապը չլիներ»

Այստեղ հարկ եմ համարում նշել հետևյալը: Մթերող ընկերություններն այս տարի արտաքին շուկաներում ունեցան որոշակի խոչընդոտներ, իսկ գյուղական բերքը համեմատ նախորդ տարիների բավականին առատ էր: Այս երկու հանգամանքներով պայմանավորված այսօր փաստացի առաջացել են խնդիրներ որի համար չես մեղադրի գյուղացուն և չարժե նաև ամբողջ պատասխանատվությունը բարդել մթերող կազմակերպությունների վրա:

Ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում Ավետիսյանի պնդումները: Մի կողմից պատգամավորը խոստովանում է և ընդուոնւմ է , որ ընթացիք տարում գործարարները լուրջ խնդիրներ են ունեցել ռուսական շուկայում, որը ի դեպ հայկական կոնյակի և գինու սպառման հիմնական շուկան է, մյուս կողմից էլ, խնդրի լուծումը տեսնում է տեղական մթերողների լրացուցիչ ռեզերվներն օգտագործելով: 
Եթե այսօր գինեգործները սպառման հետ կապված խնդիրներ ունեն և չունեն ֆինանասական բավարար ռեզերվեն , ի՞նչ միջոցներով մթերեն բերքը:

Ինչ վերաբերվում է Ավետիսյանի այն պնդմանը, թե մթերումը եթե 10 օր շուտ սկսվեր, խնդիրներ չէր լինի, կարծում եմ մառազմի ժանրից է: Իր խոսքում նա գյուղոլորտում առաջացքած խնդիրները կապում է արտաքին շուկաների և ռուսական ռուբլու ինֆլացյայի հետ: Փաստորեն պատգամավորի ասածից ստացվում է, որ եթե խաղողի մթերումը 10 օր շուտ սկսվեր, ապա Արևմուտքը Ռուսաստանի նկատմամաբ պատժամիջոցներ չէր կիրառի, ռուբլին էլ չէր արժեզրկվի:

 

 

Թագուհի Դավթյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին