▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայը և իր երգը» թեմայով քննարկում Նոր Նորքում

Մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում կայացել է սեմինար-քննարկում` «Հայը և իր երգը» թեմայով: Միջոցառմանը մասնակցել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ ներկայացուցիչները, Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը: Սեմիանար-քննարկմանը ներկայացվել է Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոների խորհուրդը, կարևորվել է տոներին նվիրված միջոցառումների կազմակերպման ընթացքում մշակված ճիշտ սցենարն ու մատուցումը, ինչպես նաև երգերի ընտրությունը: 

Ներկաներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից բաժանվել է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված «Հայը և իր երգը» մանկական երգարանը, որը ներառում է եկեղեցական-ազգային տոներին, սրբերին և բարեպաշտական սովորություններին, պատմական դրվագներին նվիրված 42 երգ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին