▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օբաման հանձնարարել է ուժեղացնել ԻՊ-ի դեմ պայքարը

Ինչպես հայտնում է Սպիտակ տունը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրի Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում հանձնարարել է ուժեղացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջոցառումները։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:  

«Նախագահն Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչներին հանձնարարել է ակտիվացնել ջանքերն ԻՊ-ի դեմ պայքարում: Դրանք պետք է իրենց մեջ ներառեն նաև ուժեղացված համակարգումը գործընկերների հետ՝ ԻՊ-ի դեմ արշավների իրականացման հարցում, ահաբեկչական միջազգային ցանցի ոչնչացումն ու Սիրիայի և Իրաքի տարածքներում ԻՊ-ի ընդլայնումը կանխելը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին