▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոյեմբերյանի կարտոֆիլն ուղարկվել է փորձաքննության

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը  արձագանքել է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում շուկա հանված վարակված կարտոֆիլի ահազանգին:
ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը տեղեկացրեց,  որ մարզային տեսուչներն ահազանգի հետքերով հայտնաբերել են Նոյեմբերյանում գնված կարտոֆիլից նմուշներ և ուղարկել դրանք լաբորատոր փորձաքննության՝ պարզելու հնարավոր հիվանդության առկայությունը:
Միաժամանակ  ծառայության մասնագետներն ուժեղացրել են վերահսկողությունը եւ մոնիտորինգ են իրականացնում շուկայում:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություն էր տարածել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում վերջին օրերին այլ մարզերից բերված կարտոֆիլը  վաճառվում  է 150 դրամով, իսկ վաճառվող խոշոր, լավ տեսքով կարտոֆիլն իրականում վարակված է ինչ-որ հիվանդությամբ: Այդ փաստն ի հայտ է գալիս կարտոֆիլը մաքրելիս միայն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին