▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերի Մարգարյանի հարազատները վրդովված են. նրանք պատրաստվում են բողոքարկել դատավորի վճիռը

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը ժամեր առաջ որոշում է կայացրել ազատ արձակել նախօրեին ձերբակալված՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին: Վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց :

Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում Մերի Մարգարյանի եղբայրը նշեց, որ դատական նիստն անց է կացվել փակ դռների ետևում, որին մասնակցել են միայն քննիչը, դատախազը, Շուշանիկ Բախշյանն ու նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: 26-ամյա մահացած ծննդկանի հարազատները, սակայն, վրդովված են, նրանք պատրաստվում են բողոքարկել դատավորի վճիռը, որը համարում են կողմնակալ:

«Դատավորը Շուշանիկ Բախշյանին ազատ արձակելու վճիռ է կայացրել, սակայն դա բացահայտ դատավորի շահագրգիռ դրսևորում է, քանի որ կան բոլոր հիմնավոր կասկածները, որ Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր՝ Մարիա Հարությունյանի մահվան մեջ մեղավորը բժշկուհի Շուշանիկ Բախշյանն է ՝ իր անտարբեր վերաբերմունքով ու մասնագիտական հմտությունների պակասով: Մենք անպայման բողոքարկելու ենք,գնալու ենք մինչև վերջ,որ մեղավորները կրեն իրենց արժանի պատիժը»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց Մերի Մարգարյանի եղբայրը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին