▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շտապում եք իմանալ, թե ով եք եղել անցյալ կյանքում ու չեք նկատում թեստի տված հարցը.Ֆեյսբուքի վտանգները

2004 թվականի փետրվարի 4-ին ստեղծվեց ֆեյսբուքը՝ Մարկ Ցուկերբերգի կողմից։ Համահիմնադիրներն են Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուջսը և Դասթին Մոսկովիցը։ Սկզբնապես նախատեսված եղել է միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, այժմ էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել և օգտվել Ֆեյսբուքից։ 2007 թ. կեսերին սկսեցին կիրառվել ֆրանսերեն, իսպաներեն, և գերմաներեն տարբերակները՝ խթանելու համար ցանցի տարածումը այլ երկրներում, քանի որ այդ ժամանակ ցանցը հիմնականում տարածված էր միայն Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում։ Կայքը թարգմանված է ավելի քան 70 լեզվով, այդ թվում՝ հայերեն։

«Ֆեյսբուքի ղեկավարությունն այսօր ամեն ինչ անում է, որ այնտեղից դուրս չգաք: Այժմ մի շարք ԱՄՆ լրատվական գործակալությունների հետ փորձ է արվում ստեղծել այնպիսի հարթակ, որ լրատվամիջոցը բացի իր նյութերից գովազդն էլ ֆեյսբուքում ցուցադրի: Աշխարհում ամենաշատ լուսանկարները ֆեյսբուքում են, հիմա պայքարում են տեսանյութերի համար: Եթե նկատել եք՝ յութուբից ներբեռնված տեսանյութերն ավելի քիչ են դիտում, քան եթե միանգամից ֆեյսբուքում տեղադրվի»,-այսօր՝ լրագրողների հետ հանսիպման ժամանակ ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է խաղերի ու թեստերի առկայությանը և դրանց վտանգավորությանը, մասնագետը նկատում է.

«Վտանգավոր են թե՛ թեստերը, թե խաղերը: Ֆեյսբուքի աճի գրավականը խաղն է եղել, մեծ մասը բնականաբար, գումար է աշխատում: Օրինակ՝ ֆերմա ունեք, տեսնում եք, որ հարևանինն ավելի լավ է աճում, գումար եք վճարում, որ ձերն ավելի արագ աճի: Նույնը նաև թեստերի դեպքում: Նկատել եք՝ եթե ուզում եք օրինակ խաղ խաղալ, կամ թեստ լրացնել, ֆեյսբուքը թույլտվություն է հարցնում. 1-ինն այն է, թե ի՞նչ եք համաձայն, որ այս ծրագիրը ձեր մասին իմանա, 2-րդ՝ ի՞նչ եք թույլ տալիս, որ ծրագիրը կատարի ձեր անունից: Դրանք շատ կարող են լինել՝ ընդհուպ մինչև ձեր նամակագրությունն ընթերցելը, ձեր անունից գրառումներ կատարել, հրավերներ ուղարկել և այլն: Ու, քանի որ շտապում եք իմանալ, թե իրենք ինչ գույնի կոկորդիլոս եք, այս փուլերը շատ արագ եք անցնում ու չեք նկատում, որ թեստը հարցրել է՝ թույլ կտա՞ս նամակներդ կարդամ: Դեռ հարց է, թե ով է կանգնած սրա հետևը. կարող է լինել ինչ-որ գաղտնի ծառայություն, ասենք՝ ադրբեջանական կամ թուրքական կամ 15 –ամյա երեխա, որ պարզապես գումար է աշխատում: Ուստի, մի՛ շտապեք, եթե մի բան ձեզ տարօրինակ է թվում, մի՛ արեք: Համոզված եմ, ձեզ ու ձեր ընկերներին չի հետաքրքրում, թե ով եք եղել անցյալ կյանքում»:

Սամվել Մարտիրոսյանը նշեց նաև, որ ֆեյսբուքը ՀՀ-ում դեռևս թիվ 1  սոցիալական ցանցը չի դարձել: Առաջատարը շարունակում է մնալ «Օդնոկլասսնիկ»-ին , որից օգտվում է 1 միլիոն հայ, ֆեյսբուքից՝  560.000:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին