▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջազգային փորձագետներն ապշած են՝ ՀՀ-ում ապացույցները ոչնչացվում են օրենքի պահանջով. azatutyun.am

azatutyun.am-ը գրում է. Դատական սխալների քննությամբ զբաղվող բրիտանացի մասնագետների համար զարմանալի է, թե ինչու Հայաստանում 20 տարուց ավելի ազատազրկման դատապարտվածի որևէ գործ չի վերանայվել, իրեղեն ապացույցներն էլ չեն պահպանվել:

15 տարի այս ոլորտում աշխատող, Բրիսթոլի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Նոթթոնի համար հատկապես զարմանալի է, որ ապացույցները Հայաստանում ոչնչացվում են օրենքի պահանջով: «Ես հասկանում եմ, որ այստեղ շատ գործերով այլևս չկան իրեղեն ապացույցներ, բայց միևնուն է՝ կարելի է կիարառել արդարացիության գերակա սկզբունքները: Եթե օրինակ նայում ենք գործն ու տեսնում, որ այսօր չէինք մեղադրի անձին միայն մեկ ցուցմուքնի հիման վրա՝ առանց լրացուցիչ ապացույցների, և հասկանալով, որ դա է եղել սխալ դատապարտման հիմնական պատճառը, ապա այդ գործերը կարելի է վերանայել, կամ բեկանել»,- ասում է բրիտանացի փորձագետը:

Նրա պնդմամբ, Հայաստանը, հետևելով եվրոպական մի շարք երկրների փորձին, պետք է գոնե այսօր պահպանի իրեղեն ապացույցները, քանի դեռ դատապարտյալն անազատության մեջ է: «Պետք չէ բացառել, որ գիտության զարգացմանը զուգընթաց, ապացույցները կարող են քննության ելքը շրջել»,- ասում է պրոֆեսոր Նոթթոնը, ում նախաձեռնած՝ «Անմեղության ծրագրով» Մեծ Բրիտանիայում տասնյակ դատապարտյալներ են ազատ արձակվել՝ իրեղեն ապացույցների վերանայման շնորհիվ:

«Նախ պետք է ապացույցների պահպանման համար նոր օրենք ընդունել: Հետո ստեղծել անկախ մարմին, որը դրանց հիման վրա կզբաղվի քրեական գործերի վերանայմամբ: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում հիմնել ենք կառավարությունից ու դատարաններից անկախ քրեական գործերի վերանայման հանձնաժողով: Որպես անկախության խորհրդանշական հավաստում, այն գործում է մայրաքաղաք Լոնդոնից 300 կմ հեռավորությամբ»,- ասում է Նոթթոնը:

Վերջինս Հայաստան էր եկել երեք տասնամյակ առաջ դատական սխալի զոհ դարձած Մայքլ Օբրայենի հետ: Սպանության համար ազատազրկված Օբրայենի անմեղությունը ապացուցվել է բանտում 11 տարի անցկացնելուց հետո միայն, երբ գործով պահպանված իրեղեն ապացույցները կրկնակի փորձաքննության են ենթարկվել: Ազատազրկման տարիներին Օբրայենը զբաղվել է ինքնակրթությամբ, այնուհետև հենց բանտում ստացել է իրավաբանի որակավորում: Հիմա արդեն ինքն է որպես իրավաբան զբաղվում դատական սխալների ուսումնասիրմամբ:

«29 տարի առաջ՝ 1987 թվականին սկսվեց իմ մղձավանջը, երբ ոստիկանները դուռս թակեցին ու ձերբակալեցին լրագրողի սպանության մեղադրանքով: Տարան ոստիկանություն, 3 օր կապկպած պահեցին՝ զրկելով փաստաբանների հետ խոսելու հնարավորությունից: Ոստիկանությունը հնարավոր ամեն բան արեց, որպեսզի ես չկարողանամ անմեղությունս ապացուցել: Ես չէի հավատում, որ արդարադատության համակարգը կարող էր այդպես խափանվել: 11 տարի անց միայն իմ գործն ուղարկվեց վերաքննիչ դատարան»,- վերհիշում է Օբրայենը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին